HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետն աշխատանքային այցով Գյումրիում էր

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր խորհրդակցություն անցկացրեց Շիրակի մարզպետարանում, որտեղ եւս  ուշադրության կենտրոնում էին սեփական եկամուտների հավաքագրման, մարզում իրականացվող ծրագրերի ընթացքը,  հրատապ այլ  հարցեր:  Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետ Աշոտ Գիզիրյանը, համայնքների ղեկավարներ, մարզպետարանի պատասխանատուներ:

Զեկուցվեց մարզում գյուղատնտեսական աշխատանքների, ինչպես նաեւ  հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ եւ դիզելային վառելանյութ տրամադրելու պետական ծրագրերի, առաջին վերարտադրության ցորենի սերմացուի հավաքագրման ընթացքի մասին:

Այնուհետեւ Գյումրիի վերաբերյալ առանձին խորհրդակցություն անցկացվեց, որի  ընթացքում քաղաքապետ Սամվել Բալասանյանը տեղեկություններ ներկայացրեց սեփական եկամուտների հավաքագրման եւ  քաղաքում իրականացվող ծրագրերի մասին: Քննարկումների ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց լրացուցիչ  ուսումնասիրություններ կատարել համայնքի կողմից այլ անձանց նկատմամբ ստանձնած պարտավորությունների մասով: Փոխվարչապետն անհրաժեշտ համարեց, որ համայնքը կատարի հաստատված պարտավորությունները`բոլոր ուղղություններով եւ ամբողջությամբ: Որոշվեց, որ հարցին լրացուցիչ անդրադարձ կլինի առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter