HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». մրցույթ հարեմի գլխավոր հարճի համար

Նոյեմբերի 11-14-ը ԱՊՀ երկրների մասնակցությամբ Երևանում տեղի կունենա Եվրասիական միության հարցերին նվիրված միջկուսակցական ֆորում: Միջկուսակցական նման ակումբ ստեղծելու գաղափարն ու առաջին ֆորումը Հայաստանում անցկացնելու առաջարակը հնչել էին ամռանը՝ Կազանում նույնանուն ֆորումի ժամանակ, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կողմից և արժանացել հավանության:

Երևանյան ֆորումին մասնակցելու հրավեր են ստացել Ռուսաստանը, Բելառուսը, Ուկրաինան, Ղազախստանը: «Հրապարակը» տեղեկացավ, որ ֆորումին մասնակցելու է նաև ԲՀԿ-ն: Վերջինիս հրավիրելը հետաքրքրական է նախևառաջ այն առումով, որ ՀՀԿ-ն փաստացի վերցրել է առաջնությունը ԲՀԿ ձեռքից Եվրասիական միության, Ռուսաստանի խոնարհ ֆավորիտ և ավելի հնազանդ վասալ կոչվելու մրցույթում:

Եվ ապա ԲՀԿ-ն օրեր առաջ չէր հրավիրվել Ռուսաստան-Հայաստան միջտարածաշրջանային ֆորումին, ինչն էլ, գումարվելով ՀՀ-ում ՌԴ դեսպան Վ.Կովալենկոյի վերջին շրջանի «զբաղվածության» և Ծառուկյանի՝ կոնյակի գործարանում կազմակերպած հրավերքին չարձագանքելու հանգամանքին, էլ ավելի դիտարժան է դարձնում ՀՀԿ-ի հրավերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter