HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». գլխի՞ց են բռնելու

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ՀՀ ոստիկանությունը և գլխավոր դատախազությունը, յուրաքանչյուրն առանձին-առանձին, Գյումրիի քաղաքապետարանից անցյալ շաբաթ պահանջել են 2005-2011թթ. ողջ փաստաթղթային արխիվը:

ԱԱԾ-ի անանուն աղբյուրը «ՀԺ» թղթակցին փոխանցել է, որ այս կառույցին հետաքրքրում է, թե Գյումրիի քաղաքապետարանում ինչպես են ծախսվել պետության կողմից հատկացվող տարեկան մոտ 1.5 միլիարդ դրամ դոտացիոն գումարները: Տեղեկություններ կան, որ դրանք ամբողջությամբ փոշիացվել են, և այդ գործով մեծ աղմուկ կբարձրանա մոտ 1 ամիս անց:

Մյուս կառույցները պահանջել են բոլոր այն փաստաթղթերը, որոնցում երևում է, թե քաղաքապետարանն ինչ գործարքներ է կատարել այդ տարիներին, ինչպես նաև ողջ հաստիքացուցակը՝ աշխատանքային պայմանագրերը, հայեցողական պաշտոններում նշանակումների վերաբերյալ փաստաթղթերը:

Կարծիքներ կան, որ նախագահական ընտրություններից առաջ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ քրգործ է հարուցվելու, և նա հայտնվելու է ճաղերի ետևում: Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում, իհարկե:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter