«Չորրորդ ինքնիշխանություն». ա էտա պեսնյա պասվիշչաետսյա…
Մամուլի հրապարակումների համաձայն՝ մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության պետը ռուսաստանցի իր գործընկերոջ հետ կերուխումից հետո՝ գիշերը ժամի 1-ին, զանգահարել է Տարոն Մարգարյանին և խնդրել, որ հրապարակի շատրվանները միացվեն, որից հետո հրապարակում հնչել է Ռուսաստանի օրհներգը:
«ՉԻ» - Այն, որ հայ պաշտոնյաները ինքնաստորացման համար «մի հատ են», նորություն չէ: Եթե Սերժ Սարգսյանը ռուսական հատուկ ծառայությունների մեդալ է ստանում, նրա վերահսկողական ծառայության պետն էլ դա պիտի անի, հո ուրիշ բան չի՞ սովորելու:
Բայց մյուս կողմից էլ գաղափարը վատը չէ: Պարզապես Տարոն Մարգարյանին խորհուրդ կտայինք հրապարակել շատրվաններով երաժշտություն պատվիրելու գնացուցակը (կոռուպցիոն ռիսկերից խուսափելու նպատակով):
Մենք հասկանում ենք, որ Տարոնը հայրենասեր է ու երևի երգացանկում չի ընդգրկի, ասենք, Թուրքիայի օրհներգը (համենայն դեպս, ստանդարտ գներով), բայց կարող է, չէ՞, ինչ-որ մեկը գիշերվա կեսին ցանկանալ շատրվանների ուղեկցությամբ լսել, ասենք, «Ով չի քաշել Աշխաբադի աբրանքը» երգը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել