HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կիրականացվեն սիրտ-անոթային հիվանդությունների, դիաբետի և արգանդի վզիկի քաղցկեղի սկրինինգներ

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը երեկ ընդունեց Համաշխարհային բանկի Հայաստանում «Առողջապահության համակարգի արդիականացում» երկրորդ վարկային ծրագրի և լրացուցիչ ֆինանսվորման ծրագրի իրականացման աջակցության, ինչպես նաև Հայաստանում հիվանդությունների կանխարգելման և վերահսկման առաջարկված ծրագրի նախագնահատման առաքելության աշխատանքային խմբին։

Դերենիկ Դումանյանն առաջին հերթին անդրադարձավ «Ոչ վարակիչ հիվանդությունների վերահսկում և կառավարում» վարկային ծրագրին։ Այն ենթադրում է բնակչության ռիսկի խմբերում ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերմանը, արդյունավետ բուժմանը և այդ հիվանդություններից մահացության կրճատմանն ուղղված սկրինինգային ծրագրերի մշակում և իրականացում:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել սիրտ-անոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի և արգանդի վզիկի քաղցկեղի սկրինինգներ: Կիրականացվի նաև բնակչության իրազեկման ծրագիր՝ ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի ֆակտորների վերաբերյալ:

Երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում, հիվանդանոցային համակարգի հետագա արդիականացման նպատակով, նախատեսվում է արդիականացնել պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը, այդտեղ ստեղծել բարձր դեղաչափային քիմիաթերապիայի և ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունք, կառուցել ու ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցնել Ուռուցքաբանության, ինչպես նաև Վանաձորի նոր բժշկական կենտրոնները: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության կայքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter