Ոստիկանությունը պնդում է, որ երգչուհի Լիլուն հայհոյել է ու չի ենթարկվել օրինական պահանջներին
Հոկտեմբերի 22-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 20 հասցեի մոտից բերման են ենթարկել Ղ. Լ.-ին և Կ. Պ.-ին, որոնք նույն օրը, հասարակական կարգի կոպիտ խախտմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայում բարձր երաժշտություն միացրած, մեծ արագությամբ երթևեկել են Հյուսիսային պողոտա, այնուհետև Տերյան և Ամիրյան փողոցով շարժվել դեպի Մաշտոցի պողոտա:
Ոստիկանությունը հայտնում է, որ Ղ.Լ.-ն և Կ.Պ-ն հայհոյանքներով են պատասխանել ոստիկանների արած դիտողությանը և չեն ենթարկվել նրանց օրինական պահանջներին: «Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն»,- հայտնում է ոստիկանությունը:
Մի շարք լրատվամիջոցներ տեղեկացնում են, որ Ղ.Լ.-ն Լիլիթ Ղուկասյանն է, ով հանրությանն ավելի հայտնի է որպես երգչուհի Լիլու:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել