
«Ոսկե ծիրանը»՝ Կիևի «Մոլոդիստ» միջազգային կինոփառատոնում
«Ոսկե ծիրանը», լինելով Արևելյան երկրների գործընկերության ծրագրի մասնակից, ակտիվորեն ամրապնդում է կապերը նույն ծրագրի անդամ մյուս կինոփառատոների հետ:
Հոկտեմբերի 20-ին մեկնարկած Կիևի «Մոլոդիստ» կինոփառատոնում հոկտեմբերի 25-ին և 26-ին «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի «Ֆիլմեր առանց սահմանների» ենթածրագրի շրջանակներում կցուցադրվեն Միկա Վաթինյանի, պրոդյուսեր, սցենարի հեղինակ, գլխավոր դերակատար Արմինե Անդայի «Ժաննան և ձայները» և ռեժիսոր Նատալյա Բելյաուսկենեի, պրոդյուսեր, դերակատար Միքայել Պողոսյանի «Եթե բոլորը» ֆիլմերը:
Փառատոնի շրջանակներում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ «Ոսկե ծիրանի» տնօրեն Հարություն Խաչատրյանը և գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը կներկայացնեն «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը:
Հարություն Խաչատրյանը նաև «Մոլոդիստ» միջազգային կինոփառատոնի գլխավոր ժյուրիի անդամ է:
«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը հաջորդիվ կհյուրընկալվի Մինսկի «Լիստապադ» 19-րդ միջազգային կինոփառատոնին:
Մեկնաբանել