HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապօրինի կերպով ծառեր հատած երիտասարդը բերման է ենթարկվել

Հոկտեմբերի 19-ին «Գուգարքի» անտառտնտեսության մասնաճյուղից ոստիկանության Գուգարքի բաժին գրությամբ ստացվել են անտառխախտման արձանագրություններ, որ նույն անտառտնտեսության «Եղեգնուտի» անտառպետության թիվ 3 և թիվ 4 պահաբաժիններում կատարված ստուգմամբ հոկտեմբերի 12-ին հայտնաբերվել է անհայտ անձանց ապօրինի հատած տարբեր տեսակի և տրամաչափի ծառերի 11 կոճղ:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված անտառպետության թիվ 4 պահաբաժնի տարածքից 1990 թ. ծնված Արտուր Պ.-ն հոկտեմբերի 10-ին ձեռնասղոցի գործադրմամբ ապօրինի հատել է տարբեր տեսակի 7 ծառ, մի մասն իրեն պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել է տան բակ, իսկ մնացածը հոկտեմբերի 22-ին տեղափոխելիս Փամբակ գյուղի վարչական տարածքում ոստիկանության ծառայողների կողմից բերման է ենթարկվել բաժին:

«Նշանակվել է մասնագիտական ստուգում: Կատարվում է քննություն»,- հայտնում է ոստիկանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter