HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քասախ գետի վրա՝ Օշական գյուղի տարածքում, կամուրջ կկառուցվի

Վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով կառավարությունը հրատապ ծրագրի շրջանակներում Արագածոտնի մարզի Օշական գյուղում կառուցվելիք կամրջի շինարարության համար հատկացրել է համապատասխան ֆինանսական միջոցներ: Կամուրջը նախատեսված է ինչպես մարդատար, բեռնատար մեքենաների, այնպես էլ հետիոտնի համար:

Օշական համայնքի բնակիչները վարչապետին ուղղված նամակով խնդրել էին կամուրջ կառուցել Քասախ գետի վրա՝ Օշականի մանկական առողջարանի հարևանությամբ:

Խնդիրն այն է, որ համայնքի շուրջ 2000 շահառու չի կարողանում մշակել 400 հա տարածքը, քանի որ կամրջի բացակայության պատճառով՝ բերքահավաքի ժամանակ հնարավոր չէ բերքը որևէ ձևով տեղափոխել: Կամրջի կառուցման արդյունքում գյուղատնտեսության համար պիտանի այս հողատարածքում գյուղացիները կկարողանան աշնանացան կազմակերպել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter