HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը խնդրում է տեղեկություններ հայտնել սպանության մեջ մեղադրվող 4 անձի վերաբերյալ

Ռուսաստանի իրավապահների կողմից սպանության համար միջազգային հետախուզման մեջ են Ռուսաստանի քաղաքացիներ՝ 29-ամյա Արթուր Կարագյոզյանը, Գրիգորի Երեմյանն ու Էդուարդ Փաշյանը և 31-ամյա Վլադիմիր Օհանյանը:

Համաձայն Ռուսաստանի իրավապահ մարմիններից պարբերաբար ստացվող տեղեկություններին' նրանք, օգտագործելով կեղծ տվյալներ, թաքնվում են ՀՀ տարածքում:

Արթուր Կարագյոզյանի, Գրիգորի Երեմյանի, Էդուարդ Փաշյանի և Վլադիմիր Օհանյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին ՀՀ ոստիկանությունը խնդրում է դիմել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն կամ զանգահարել 010-53-31-61, 010-56-48-21 հեռախոսահամարներով:

«Արժեքավոր տեղեկություն հայտնող անձը կստանա դրամական պարգև: Գաղտնիությունը երաշխավորվում է»,- հայտնում է ոստիկանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter