Հնդիկ հռչակավոր վիպասան Ամիթավ Գոշը զեկուցում կկարդա Երևանում անցկացվելիք գիտաժողովում
Տարբեր երկրների արվեստագետների ու գիտնականների՝ մի քանի տարի տևած գեղարվեստական համագործակցությունը, ոչ պաշտոնական զրույցները և հանրային քննարկումները հանգեցրին «Լռեցնելու (և ձայն տալու) ռազմավարություններ» (ԼՁՏՌ) գիտաժողովին, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 26-27-ին Երևանում՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում:
ԼՁՏՌ-ն սկզբնավորվել էր «Կույր ժամադրություններ» նախագծի նախաձեռնությամբ, որը նպատակ ունի գտնել հետքերը կամ այն, «ինչ մնացել է» ժողովուրդներից, վայրերից և մշակույթներից, որոնք մի ժամանակ կազմել են Օսմանյան կայսրության բազմազան աշխարհագրությունը:
Այս ձեռնարկը փորձ է՝ ուսումնասիրելու խզումների, անջրպետների, ոչնչացումների, նաև (վերա)կառուցումների տարբեր տիպի հետևանքները ժամանակակից փորձառությունների ոսպնյակի միջով։
ԼՁՏՌ-ն կենտրոնանում է գեղարվեստական պրակտիկայի, գրականության և էթիկայի/օրենքի ոլորտներում առկա փոխհատումների հետազոտության վրա: Համաժողովը կանդրադառնա նաև համեմատություններին և հակասություններին նմանատիպ կամ զուգահեռ խզումների «մնացորդներին» առնչվելիս, ներառյալ խորհրդային վարչակարգին և Սառը պատերազմին վերաբերող իրողությունները։
Միջազգային համբավ վայելող հնդիկ վիպասան Ամիթավ Գոշը լինելու է գիտաժողովի հիմնական բանախոսը։ Նա զեկուցելու է 1916-1918 թթ. Սիրիայի մահվան ճամբարներում հնդիկ և հայ գերիների միջև հարաբերությունների մասին։
Զեկուցումներով հանդես կգան գիտնականներ, արվեստագետներ և մշակութաբաններ Հայաստանից, Գերմանիայից, Հունաստանից, Շվեյցարիայից, Թուրքիայից և Միացյալ Նահանգներից։
Ծրագրի մանրամասները՝ այստեղ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել