
«Պատանի սամբիստ-2012» միջազգային մրցաշարում Հայաստանը կներկայացնի Ստեփանակերտի թիմը
Հոկտեմբերի 26-ից 28-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կկայանա «Պատանի սամբիստ-2012» միջազգային մրցաշարի եզրափակիչը, որին Հայաստանը կներկայացնի Ստեփանակերտի «Արցախ» մարզական ակումբի թիմը:
«Արցախը» հաղթել էր հանրապետական մրցումներում, որոնք անցկացվել էին սեպտեմբերին Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Արարատի մարզի և Արցախի ութ ակումբային թիմի մասնակցությամբ:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի տեղեկացմամբ՝ «Պատանի սամբիստ-2012» մրցաշարի խորագիրն է՝ «Նվիրենք երեխաներին սամբոյի աշխարհը»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել