HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Doing Business-2013 զեկույցում Հայաստանը դիրքերը բարելավել է 18 կետով՝ զբաղեցնելով 32-րդ տեղը

Համաշխարհային բանկի Doing Business-2013 (գործարարությամբ զբաղվելը) ամենամյա զեկույցի արդյունքներով վարկանիշային աղյուսակում Հայաստանն իր դիրքերը բարելավել է 18 կետով՝ 184 երկրի շարքում զբաղեցնելով 32-րդ տեղը: Այս մասին վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում տեղի ունեցած Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի հերթական նիստում տեղեկացրել է էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը:

Նրա խոսքով՝ սա Հայաստանի պատմության մեջ լավագույն ցուցանիշն է, որը պայմանավորված է ներդրումների, փոքր բիզնեսի շահերի պաշտպանության և այլ բնագավառներում արձանագրված լուրջ բարեփոխումներով:

Մասնավորապես, Հայաստանն ամենամեծ առաջընթացը գրանցել է «Ներդրողների պաշտպանություն» ցուցանիշում՝ առաջ գնալով 73 կետով և զբաղեցնելով 25-րդ տեղը: Բարելավվել է նաև «Հարկերի հավաքագրման» ցուցանիշը՝ 44 կետով, «Շինարարության թույլտվության»՝ 3 կետով, «Էլեկտրականության հասանելիության»՝ 42 կետով:

Իր դիրքի բարելավման արդյունքներով ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը լավագույնն է: Ուկրաինան զեկույցում առաջ է գնացել 15 կետով, Ուզբեկստանը՝ 14, Ռուսաստանը՝ 8, Ղազախստանը՝ 7, Տաջիկստանը՝ 6, Վրաստանը և Մոլդովան՝ 3-ական կետով: Ադրբեջանը նախորդ տարվա նույն զեկույցի համեմատ նահանջել է 1 կետով:

Վարկանիշային աղյուսակով տարածաշրջանում Հայաստանը երկրորդն է՝ Վրաստանից հետո, որն զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը: Ադրբեջանը գտնվում է 67-րդ, Թուրքիան 71-րդ, Իրանը՝ 145-րդ տեղում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter