HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԲ զորամասերի հետ կազմակերպվել է մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն

Վերջերս հանրապետության զինված ուժերի զորամիավորումների, միավորումների, զորամասերի և ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացված ռազմավարական հրամանատարաշտաբային զորախաղերի շրջանակում հոկտեմբերի 15-ից 23-ը պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասերի հետ կազմակերպվեց մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն:

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում տեղի ունեցավ զորավարժության գլխավոր՝ մարտական հրաձգության փուլը, որին հետևում էին երկու հայկական հանրապետությունների զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարները, պաշտպանության նախարարներն ու բարձրաստիճան զինվորականներ:

Հինգ փուլից բաղկացած համաբանակային նշանակության միջոցառումը նպատակ ուներ պաշտպանողական և հակահարձակողական մարտերի խաղարկման ընթացքում ստուգել զորամասերի և ստորաբաժանումների մարտական պատրաստության բարձր աստիճանների բերման պլանների իրատեսությունը, մարտի տարբեր տեսակներում կատարելագործել զորամասերի գործողությունների մարտական ներդաշնակությունը, բարձրացնել հրամանատարների և շտաբների գործնական ունակությունները և որ շատ կարևոր է, անձնակազմի մոտ ձևավորել բարձր մարտական ու բարոյակամային հատկանիշներ:

Հանրապետության զինված ուժերի համար զորավարժությունն աննախադեպ էր ոչ միայն նրանում ընդգրկված ուժերի և միջոցների անհամեմատ մեծ ծավալներով, այլև դրանց ներդաշնակ կիրառման արդյունավետությամբ և մարտական պատրաստության ուղղությամբ ցուցաբերած կոլեկտիվ և անհատական բարձր ունակություններով:

Արցախի պաշտպանության բանակ

Մեկնաբանություններ (1)

Մլեհ
Բարի և անվտանգ ծառայութիւն Հայրենիքի սահմանները աչալուրջ կերպով պաշտպանող մեր սիրելի, առիւծասիրտ որդիներուն և բարի վերադարձ իրենց խաղաղ հայրենաշէն առօրեային:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter