Արմեն Գևորգյանը խորհրդակցություններ է անցկացրել Տավուշի և Լոռու մարզպետարաններում
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր խորհրդակցություններ անցկացրեց Տավուշի և Լոռու մարզպետարաններում: Ներկայացվեցին 2012թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ մարզերի համայնքներում բյուջեների կատարողականի ցուցանիշները: Անդրադարձ եղավ նաև 2013թ. համայնքների բյուջեների կազմման գործընթացին:
Փոխվարչապետը համայնքապետներին հորդորեց մինչև դեկտեմբերի 25-ն ավարտել բյուջեների նախագծերի կազմման աշխատանքները` հաշվի առնելով «2013 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանված դոտացիաների ծավալը:
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեցին նաև արդյունավետ վարչարարության հետ կապված հարցեր. համայնքապետներն անդրադարձան դատական համակարգի հետ հանդիպող բարդություններին: Նրանք փոխվարչապետին առաջարկեցին համապատասխան օրենսդրական փոփոխությունների միջոցով առավել դյուրացնել համայնք-դատարան շղթայում գործող մեխանիզմները:
Արմեն Գևորգյանը տեղեկացրեց, որ խնդիրը կառավարության ուշադրության կենտրոնում է, և այդ ուղղությամբ արդարադատության նախարարության հետ աշխատանքներ են կատարում: Այս մասին հայտնում է տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել