Արտավազդ Փելեշյանի «Տարվա եղանակները»՝ Ամստերդամի փառատոնում
Տիգրան Խզմալյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ամստերդամի միջազգային կինոթառատոնը, որն անցնելու է ս.թ. նոյեմբերի 14-25-ը, ընդգրկել է մեծանուն հայ կինոբեմադրող Արտավազդ Փելեշյանի «Տարվա եղանակները» կինոնկարը (1972 թ. «Երեւան» կինոստուդիա) «Բոլոր ժամանակների ու երկրների տասը լավագույն վավերագրական ֆիլմեր» անվանացանկի մեջ:
Փառատոնի տնօրեն Ալլի Բերգսը հեղինակին ուղղված նամակում նշել է «Մեզ համար մեծագույն պատիվ է այստեղ, Ամստերդամի հոբելյանական փառատոնում ցուցադրել Ձեր ցնցող, անմահ ֆիլմը...»:
Հիշեցնենք, որ մյուս տարի լրանում է հանճարեղ կինոգործչի 75-ամյակը: Այս տարվա գարնանը նա հաղորդեց Հայաստանում նոր ֆիլմ նկարահանելու իր ցանկությունը, սակայն առ այսօր Երեւանից ոչ մի պաշտոնական պատասխան, հրավեր կամ դիմում նա չի ստացել»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել