
«Առանց հարսի հարսանիք... կամ կազինո-եկեղեցիներ սովածների համար»
Եթե դուք ուսուցիչ լինեիք ու ձեր աշակերտը ամեն դասին նույն սխալն աներ, ի՞նչ կզգայիք ու կմտածեիք այդ աշակերտի մասին: Այս աշխարհում Պատմությունը նույն ուսուցիչն է, իսկ Հայը` այդ աշակերտը:
Մինչև ե՞րբ պատմությունը դեռ շալակած կտանի Հային:
Եթե տարիներով երեխադ հալ ու մաշ է լինում,ապա դիմում ես բժշկի ու փորձում հիվանդությունն իմանալ:
Հայաստանն էլ 4-րդ դարի սկզբից հալ ու մաշ է լինում, բայց դեռ ազնիվ բժշկի երես չի տեսել. կեղծ ղասաբներ-ինչքան ուզեք:
Ձեզ զարմանալի, ձանձրանալի, հոգնեցուցիչ ու մտահոգող չի՞ թվում, որ Հրեա-Քրիստոսին հավատալ պարտադրվելուց հետո Հայի պատմության միջով ձգվող կարմիր թելը միշտ եղել է հետևյալը. «սով,արտագաղթ,տառապանք»:
Եթե երեխադ ձմերուկ ուտելուց թունավորվում է, էդ անտեր ձմերուկը դեն չես շպրտու՞մ:
Միշտ ֆեոդալական Ռուսաստանի ու Հայ «աշխատասեր ու կուշտ» կղերականի միջև ո՞րն է կապը: Ճիշտ է. (խաչա)գող հայը, որն իր «հոգին փրկելու» համար Հայաստանում կազինո-եկեղեցի է սարքել/սարքում: Ո՛չ թե երկրի համար,այլ ԻՐ հոգին/կաշին փրկել փորձելու համար: «Գող-սիրտը դողի» խաչ ու եկեղեցով «փրկվելու» հիվանդությունը. ախտանիշը` գողին հատուկ դատարկ մեծամտությունը:
Արդյու՞նքը. պսպղուն ու ցուցադրական կազինո-եկեղեցիներ ու խաչեր... ու գռռցրած մոմի բիզնես-կարմիր, դեղին,կապույտ,կանաչ. էստի համեցեք-ամեն «մեղքի քավության» համար էլ մոմ կա- գրպանիդ ղուրբան: «Դրախտի տո՞մս». դա էլ կա- փողդ մեյդան բեր:
Էհհ, ականջդ կանչի Տիգրան Մեծ,Վասակ Սյունի ու Նժդեհ:
Վահագն ու Անահիտ - ուրացած ազգդ նույնիսկ արդեն հետին խելք էլ չունի. չի հասկանում,որ պետություն կոչվածը ՀԱՑՆ ու ԹՆԴԱՆՈԹՆ է. այս երկուսի արանքում մնացած բոլորը ինքնապաշտ շառլատաններ են:
Էս գյուղերում հարսանիքները հիմա առանց հարսի են անում. փեսան հարսի շորի փող չունի:
Վերջում երկնքից երեք խնձոր ընկավ էս հարսանքավորներին. երեքն էլ փթած:
Վարազ Սյունի
23.10.2012
Ամստերդամ
Մեկնաբանություններ (79)
Մեկնաբանել