HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». վարչապետի թեկնածուների թվում նշվում է նաեւ Զախարյանի անունը

Մինչ վարչապետի շրջապատը լուրեր է տարածում, թե «մինչեւ 2018 թիվը Տիգրան Սարգսյանն է վարչապետ աշխատելու», որովհետեւ, եթե մինչեւ նախագահական ընտրություններ նրան չփոխի, հետո առավել եւս չի փոխի, հակընդդեմ ուժերը հակառակ տեղեկատվությունն են շրջանառության մեջ դնում: Այն, որ շատ հնարավոր է, որ մինչեւ ընտրություններ էլ վարչապետի փոփոխություն կատարվի:

Եվ ասպարեզում եղած անուններին՝ Հովիկ Աբրահամյան, երկու Կարեն Կարապետյաններ, Արմեն Գեւորգյան, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյան, ավելացել է նոր թեկնածություն՝ կադաստրի պետ, Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանինը: Ինչը խոսում է այն մասին, որ վարչապետի փնտրտուքը նախագահականում շարունակվում է: Սակայն լավատեղյակ աղբյուրն ասում է, որ նշանակումը չի կատարվելու շրջանառվող թեկնածուների շրջանակից, այն լինելու է անսպասելի եւ մինչ օրս երեբեւէ չշրջանառված անուն: 

Մեկնաբանություններ (3)

կակտուս
Հմուտ է անօրինականությունները պարտակելուն, երև դրա համար կամ էլ փողի շրջանառությամբ կառավարման ժամանակներն են անցել, եկել են բնամթերային և գույքային շրջանառություններով կառավարման ժամանակներ՝ վարկերով կուտակած պարտքի դիմաց գույք ,հանք կամ հողատարածքներ։ Զախարյանի մոտ լավ է ստացվում մեկից վերցնել մյուսին տալը։ Բա որ նիստերին քնի ու չիմանա....
Մլեհ
Ականջը խօսի դերասան Հրանդ Տոխատեանին...
Պարթեւ
Կարծես խաղաթղթերն են խառնում, մի տեղից հանում մյուս տեղն են մտցնում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter