HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». նվաճում ենք սիլիկոնային հովիտը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ակնկալում է, որ առաջիկայում ԱՄՆ սիլիկոնային հովտում հայաստանյան ներկայացուցչություն կբացվի:

«ՉԻ»- Սա արդեն շատ լուրջ առաջընթաց է եւ վկայում է այն մասին, որ Տիգրան Սարգսյանը սկսել է ավելի ադեկվատ գնահատել արտաքին աշխարհը: Ընդամենը մեկ-երկու տարի առաջ նա կհայտարարեր, թե Վարդենիսում սիլիկոնային հովիտ է ստեղծվելու, որն էլ երկու շաբաթվա ընթացքում դառնալու է լավագույնը աշխարհում:

Լավ, իսկ ինչո՞վ է զբաղվելու ամերիկյան սիլիկոնային հովտի հայաստանյան ներկայացուցչությունը: Թերահավատներին շտապենք հանգստացնել՝ այնտեղ աշխարհի տարբեր երկրներից տասնյակ հազարավոր գիտնականներ են աշխատում, եւ քյաբաբի գործը կարող է լուրջ եկամուտներ ապահովել: Վերջին հաշվով՝ ժամանակն է, որ հայկական լավաշն ու էկոլոգիապես մաքուր թանը նվաճեն նաեւ սիլիկոնային հովիտը: Բնականաբար, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակացող կառավարական ծրագրի շրջանակներում: Համ էլ շուտ-շուտ գնալ-գալու առիթ կլինի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter