HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». «Եվրասիական միությանը ՀՀ անդամակցությունն այլընտրանք չունի»

Ռուս վերլուծաբան Միխայիլ Լեոնտեւը, որը ռուսական քաղաքական շրջանակներում համարվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսափողը, երեկ բավական կտրուկ հայտարարություններ է արել ՀՀ հասցեին. «Եթե չլիներ Ռուսաստան, ամենայն հավանականությամբ, Հայաստանը չէր լինի քարտեզի վրա»: Ավելին, Լեոնտեւը հիշեցրել է ՀՀ տնտեսության վիճակի վրա ՌԴ ունեցած ազդեցության մասին ու խոսքը եզրափակել այսպես. «Եվրասիական միությանը ՀՀ անդամակցությունն այլընտրանք չունի, եւ դա անխուսափելի է, ինչպես տարվա եղանակները»: Այլ կերպ ասած՝ ՌԴ-ն առայժմ միջնորդավորված, բայց հստակ հասկացնում է ՀՀ իշխանություններին՝ վերջնականապես կողմնորոշվել Եվրասիական միավորմանն անդամակցելու հարցում՝ միաժամանակ ակնարկելով այդ առաջարկից հրաժարվելու դեպքում բոլոր հնարավոր վտանգների մասին:   

Մեկնաբանություններ (1)

վերլուծաբան
ամենացավալին այն է, որ լեոնտևին մեր լրատվամիջոցներում ու սոց ցնցերում քննադատելու փորձ անողները այնքան թույլ գտնվեցին, որ այլ բան, քան այդ ցնդաբանությանը տարածելն ու համոզչականությունն ավելացնելը, նրանց մոտ չստացվեց: միամտություն կլինի կարծել, թե այդ քարոզչական նյութը ՀՀ-ում շրջանառության մեջ դնելիս ռուսաստանում չգիտեին, որ այստեղ կփորձեն հակազդել կամ չգիտեին թե որքան ապաշնորհ դա կանեն: ցավոք՝ ամեն ինչ ստացվեց հենց լեոնտևի համար ցանկալի սցենարով

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter