HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սարգսյանն ընդունել է համանախագահներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր, ինչպես նաև՝ հունիսի վերջին Կազանում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանն ընդառաջ նախապատրաստական աշխատանքները:

Համանախագահները Նախագահ Սերժ Սարգսյանին պատմել են Բաքվում և Ստեփանակերտում ունեցած հանդիպումների մասին:

Մեկնաբանություններ (2)

Varaz Syuni in Amsterdam
Karabakhi handep Hayastani varats kaxakakanutiuny 1991-its sksats STRUCTURAYIN kerpov PASSIF u SXAL e. 1992/1994-in yev 2008-in Hayastany kortsrets 2 XOSHOR PATMAKAN PAH Artsaxi ankaxutiuny chanachelu hamar.....MIGUTSE DER mi shans el ka: ogtvel EvroTesil 2012-its.
Varaz Syuni in Amsterdam
Եթե խաղաղապահ ուժեր տեղադրվեն ազատագրված տարածքներում, ապա դա միանշանակ նշանակելու է ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ու առանցքային հաղթանակ Ադրբեջանի եվ Թուրքիայի համար: Դրանից հետո Արցախը Ադրբեջանին վերադարցնելը սոսկ ժամանակի խնդիր է լինելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter