HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ աշակերտների արդյունքն աստղագիտությունից` ոսկի, արծաթ, բրոնզ

Հոկտեմբերի 17-23-ը Հարավային Կորեայում կայացել է աստղագիտության միջազգային 17-րդ օլիմպիադան, որին մասնակցել է ՀՀ դպրոցականների թիմը: Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող վեց աշակերտները նվաճել են չորս մեդալ՝ 1 ոսկի, 1 արծաթ և 2 բրոնզ: Ոսկե մեդալի է արժանացել Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի սան Գևորգ Մարտիրոսյանը, ում տրվել է նաև հատուկ դիպլոմ` օլիմպիադայի ամենաբարձր արդյունքի համար: Երևանի ՀՊՃՀ ավագ դպրոցի աշակերտ Արսեն Ասլանյանն արժանացել է արծաթե, իսկ ֆիզմաթ դպրոցի սաներ Վարդգես Մամբրեյանը և Սիրանուշ Բաբախանովան` բրոնզե մեդալների:

ՀՀ ԿԳՆ

Մեկնաբանություններ (2)

Անժիկ
Ապրեն մեր երեխաները: Էլի մեր «ուղեղներն» են էս երկրի պատիվը պահում: Տեսնես երկրի «տերերը» գիտե՞ն այս մասին:
Ժաննա
Հետաքրքիր է այս երեխաների ապագան Հայաստանում։ Իրենք հենց իրենց տեղը կգրավեն, թե փողատեր պապաների երեխաներին նրանց փոխարեն կմեծարվեն, գնված դիպլոմներով

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter