HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ».Սուրեն Խաչատրյանը բարկացած է.Ծառուկյանը պահանջում է նաև Սյունիքի մարզպետի պորտֆելը

Թերթի տեղեկություններով' նախօրեին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը կրկին ժողով է հրավիրել, որի ընթացքում խիստ բարկացած տոնով ասել է, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, մնացած այլ պաշտոններից բացի, պահանջում է նաև Սյունիքի մարզպետի պորտֆելը: Նա այնքան զայրացած է եղել, որ անգամ հայհոյել է: Ժողովին ներկա աշխատակիցները վատ վիճակում են հայտնվել մարզպետի պահվածքից, որի հետ երեկ այդպես էլ թերթը չի կարողացել զրուցել:

Մեկնաբանություններ (9)

Հայաստան
Ինչ է Սյունաց սարերը դղրդացել, հողն էլ ցնցվել է արդեն, հոգեվարքի մեջ եք ընկել...
Դարդ-անելի
Ինչի, Սյունիքի մարզպետի պորտֆել պահանջողը՝ Ծառուկյանը, որին թույլ է տրվել պահանջել ինչ ուզում է, միայն թե կոալիցիա կազմի ՀՀԿ-ի հետ, թուրքից էլ վերա՞ն է, այսինքն՝ ՀՀկ-ն երկրի նախագահի հետ միասին կոալիցիա կազմելու մեծ մղումներ ունի ավելի մեծ թշնամու հե՞տ, քան թուրքն է։ Հարկավոր է միտքն ու խոսքը կշռել, նոր արտահայտվել, նախադասությունները կազմելուց բառերը ճիշտ դասավորեք, որպեսզի մարդկանց անտեղի չվիրավորեք պարոն Էդուարդ։ Գուցե պարոն չեք կամ էլ Ձեր կրթությունը հայկական չէ...
Դարդ-անելի
Ողջույն Ձեզ, պարոն Ծառուկյան։ Կվերցնեք, հետո ցույց կտաք երեք մատների օպերացիան։ Սյունաց սարերը կդղրդան, հողը կցնցվի...
Lusva
Qefs ekav, ay qez surpriz...
GALUST
ԷՍՊԵՍ ՉԻ ԿԱՐԵԼԻ,,ՍԿԶԲԻՑ ԱԶԱՏՎԵՑԻՆ ՎԱՐԴԱՆԻԿԻՑ ՀԻՄԱ ԷԼ ՍՐԱՆԻՑ,,,ՓԱՍՏՈՐԵՆ ՊԱՅՔԱՐ ԵՆ ՍԿՍԵԼ ՙՙԱԽՊԵՐՈՒԹՅԱՆ .ԴԵՄ
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հայաստանի մարզերում այսօր կա ՄԵԾ դեմոկրատական դեֆիցիտ. չկան ԸՆՏՐՈՎԻ 'Մարզային Խորհուրդներ',որոնք էլ կընտրեն նաև մարզպետներին: Արդյունքը` Սուրեն Խաչատրյանի պես «մարզպետներ»: Ինչքան քիչ վերևից նշանակումներ,այնքան շատ դեմոկրատիա ( մարզերում ): Հայաստանում այսօր ԱՄԲՈՂՋ իշխանությունը պատկանում է Երևանում նստած մի քանի օլիգարխի. վատ ու վտանգավոր երևույթ:
Էդուարդ
Սյունիքի ժողովրդինը կուտի նա, ով փորձ կանի Սյունյաց սարերը դղրդացնելու ու հողը ցնցելու: Անգամ թուրքը դա չի կարողացել անել, հիմա թրքանման թրքալամուկներն են ուզում: Իսկ այդ երեք մատի կոմբինացիան Սյունյաց ժողովուրդը կմտցնի ցույց տվողի համապատասխան տեղը:
Էդուարդ
Հարգելի Վարազ Սյունի, չեմ ասի թե Սյունիքը դեմոկրատիայի բնօրրան է, սակայն Սյունիքում այնքան դեմոկրատիա կա, որ Կոտայքի մարզը դրա 10 տոկոսը չունի: Այնտեղ Ստալինն է իշխում: Եվ եթե ինչ որ մի բռնակալ ցանկացել է իր թաթը դնել Սյունիքի վրա՝ Սյունեցին այդ թաթը ջարդել է:
Tamo
Իսկ ինչու մամուլը չի գրում երկու սյունեցիների՝ լլիցկայի և լոնդիկի, բարձր պարգևի արժանացնելու մասին։ Ամեն մեկին չէ, թեկուզ արժանիին, որ մեդալ են տալիս, այն էլ ոսկյա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter