HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Արման Գալուստիչը չգիտի էլ, թե ինչ է պատահել

ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը չի բացառել, որ առաջիկայում այլ պետական շենքեր էլ կվաճառվեն, ու հայտարարել է. «Եթե լավ առաջարկ լինի, կքննարկվի այդ հարցը, ի՞նչ է պատահել»:

«ՉԻ»- Այն, որ Արման Գալուստիչը չի հասկանում, թե ինչ է պատահել` միանգամայն ակնհայտ է: Նրան երևի այդ պաշտոնում նշանակել են հենց նրա համար, որ չհասկանա:

Ու ճիշտն ասած` բախտներս բերել է, որ Ղարաբաղի նախագահ չեն նշանակել: Ալիևը ժամանակ առ ժամանակ «լայն առաջարկներ» է ներկայացնում Ղարաբաղում միլիարդավոր դոլարների ներդրումների վերաբերյալ:

Բայց ամենատարօրինակն Արման Գալուստիչի մուննաթն է. ասում է` բայց ես ինչի՞ պիտի պետական շենքերի վաճառքը հասարակական քննարկման առարկա դարձնեմ: Բացատրում ենք, որովհետև այդ շենքերը պատկանում են հասարակությանը, իսկ տվյալ պահի իշխանություններին ընդամենը «ի պահ են տրված ժամանակավոր կառավարման»:

Հետաքրքիր է` Արման Գալուստիրին դուր կգա՞, եթե հասարակությունն էլ բռնի ու նրա բնակարանն առանց իրեն հարցնելու վաճառի, ասենք, նույն Էռնեկյանին: Երևի, այնուամենայնիվ, դուր չի գա:

Մեկնաբանություններ (2)

Դարդ-անելի
Ոչ թե նշանակել են, որ չհասկանա, այլ չի հասկանում, դրա համար էլ նշանակել են։ Հասարակությունը չի կարող , չի էլ թւյլ տա նրան պատկանող կամ որևէ այլ մեկին պատկանող գույքը վաճառել, բայց որ պաշտոնյաները բաց չեն թողնում րրենց տրված հնարավորությունը, սեփականացնում և վաճառում են, ոչ միայն հասարակությանը, այլև քաղաքացիներին պատկանող գույքը, անհերքելի փաստերը հատորներ կկազմեն։
GEGHAM
ԷԴ ՏՂԵՆ ԻՆՉ ՄԵՂԱՎՈՐ Է ՈՐ ԻՐԵՆ ԴՐԵԼ ԵՆ ԵԴ ՊԱՇՏՈՆԻՆ ? ՄԱՐԴԸ ԱՅԴՔԱՆ Է ՀԱՍԿԱՆՈՒՄ,ԳՈՐԾԻ ՆՇԱՆԱԿԵԼՈՒՑ ԵՐԵՎԻ ԱՍԵԼ ԵՆՙՙՙՙՙ ԵՍ ՔԵԶ ԿԱԲԻՆԵՏ ՙԵՍ ԷԼ ՔԵԶ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՄԵՔԵՆԱ ,ՈՒՐԻՇ ԲԱՆԵՐԻ ՀԵՏ ԳՈՐԾ ՉՈՒՆԵՍ,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter