Հայտնաբերվել է դիակ
Հոկտեմբերի 24-ին' ժամը 14.53-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի 2-րդ հատվածի 16 շենքի 5-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին:
ՀՀ ԱԻՆ-ն հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ արձագանքման խումբը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել 1937 թ. ծնված Ալբերտ Հայրապետյանի դին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել