HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կիրակնօրյա դպրոց՝ Ջավախքում

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ «Աբուլ» հասարակական կազմակերպությունն Ախալքալաքում Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության հովանու ներքո հոկտեմբերի 1-ից իրականացնում է «Կիրակնօրյա դպրոց» ծրագիրը։ 

Դպրոցը գործում է շաբաթ-կիրակի օրերին, յուրաքանչյուր դասաժամ տևում է 40 րոպե։ Այստեղ այցելում են հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ, ովքեր արտադասարանական կրթությունը, իրենց առօրյան ինչ-որ կերպ կազմակերպելու հնարավորություն չունեն։

Ծրագրի նպատակներից է ջավախահայ երեխաներին հաղորդակից դարձնել Հայ առաքելական եկեղեցուն և նրա դարավոր ավանդույթներին, հզորացնել եկեղեցասեր համայնքը, ինչպես նաև պայքարել աղանդների դեմ։ Կիրակնօրյա դպրոցում դասավանդվում են կրոնագիտություն, եկեղեցու պատմություն, հոգևոր երաժշտություն, տոնագիտություն և այլ առարկաներ։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը տեղեկացնում է, որ դասերն անցկացվում են ինտերակտիվ մեթոդներով՝ համեմված տարբեր խաղերով, որոնք պարունակում են տրամաբանությունը, հիշողությունը զարգացնող տարրեր։ Կազմակերպվում են ճանաչողական բնույթի էքսկուրսիաներ, որոնց շնորհիվ դպրոցի սաները ծանոթանում են Ջավախքի պատմամշակութային արժեքների հետ։ Պարբերաբար անցկացվում են կինոդիտումներ՝ հոգևոր-մշակութային, ազգային և դաստիարակչական թեմաներով։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter