HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը` հեղինակավոր «Էդիսոն» մրցանակաբաշխությունում

Աշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից`  հոլանդական "Edison Award"-ին, լավագույն ժողովրդական ալբոմ անվանակարգում նոմինացվել է Գյուրջիևի անվան ժողովրդական նվագարանների համույթի ձայնասկավառակը (music of Georges I.Gurdjieff)` The Gurdjieff Folk Instruments Ensemble, Levon Eskenian  հրատարակված գերմանական ECM records-ի կողմից:
Աշխարհում հրատարակված հարյուրավոր ձայնասկավառակներից նոմինացվել են երեքը
 
Նշենք,որ "Edison Award"-ի մրցանակի են արժանացել Սթիվի Ուանդերը, Էրիկ Կլեպտոնը,Ռոբի Ուիլլյամսը, դասական երաժիշտներից Եվգենի Կիսինը,Վալերի Գերգիևը,Կլաուդիո Արաուն, իսկ մեր հայրենակիցներից` Շառլ Ազնավուրը:
 
Գյուրջիևի անվան ժողովրդական նվագարանների համույթը հիշեցնում է, որ այս ձայնասկավառակը 2012 թվականին Հայաստանի «Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը» ճանաչվել էր որպես լավագույն ժողովրդական ալբոմ:
 
 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter