HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապօրինի ծառահատում՝ Ահնիձորի անտառից

Հոկտեմբերի 25-ին` ժամը 00.45-ին, ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, ստուգել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան, որի թափքում հայտնաբերվել է մոտ 2 խմ հաճարենի և բոխի ծառերի փայտանյութ:

Հայտնաբերվածի վերաբերյալ վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել՝ հայտարարելով, որ այն հոկտեմբերի 24-ին հավաքել է Ահնիձոր համայնքին հարակից անտառից:
Ոստիկանությունը հայտնում է, որ նշանակվել է մասնագիտական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter