HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՀայՓոստը» փոստային 3 բաժանմունք վերաբացեց Երևանում

Այսօր տեղի ունեցավ «ՀայՓոստ» ՓԲԸ Քանաքեռ-Զեյթունի թիվ 0035, Նոր Նորքի թիվ 0090 և Աջափնյակի թիվ 0099 ամբողջությամբ արդիականացված փոստային բաժանմունքների վերաբացման պաշտոնական արարողությունը:

Վերաբացման արարողությանը մասնակցեցին «ՀայՓոստ» ՓԲԸ գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ ղեկավար անձնակազմը, փոստային բաժանմունքների աշխատակիցներ, վարչական շրջանների բնակիչներ:

«ՀայՓոստ» ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ «ՀայՓոստ թրաստ մենեջմենթ»-ը 2012 թ. շարունակում է ՀՀ փոստային կապի ազգային օպերատորի արդիականացման եւ զարգացման լայնամասշտաբ ծրագիրը, որի համաձայն մինչև տարեվերջ նախատեսվում է արդիականացնել և նոր ստանդարտներին համապատասխանեցնել 50 փոստային բաժանմունք և մասնաճյուղ: 15 փոստային բաժանմունքներ կարդիականացվեն Երևանում, 35-ը` մարզերում: «ՀայՓոստ թրասթ մենեջմենթ»-ն առանձնակի ուշադրություն է դարձնում մարզերում «ՀայՓոստ»-ի պատշաճ ներկայությանը, փոստային և հարակից ծառայություների զարգացմանը:

Շինարարական եւ արտաքին հարդարման աշխատանքներից բացի, այստեղ ևս նորացվել են աշխատանքային չափորոշիչները, փոխվել և նորացվել են ենթակառուցվածքները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ և սարքավորումներ: Փոստային բաժանմունքները հագեցած են անվտանգության արդիական համակարգերով, տեսագրող սարքավորումներով:

Նոր ենթակառույցվածքների և սարքավորումների կիրառումն այսուհետ ավելի արագ և օպերատիվ փոստային, ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ մատուցելու հնարավորություն կտա Գյումրիի բնակիչներին:

«ՀայՓոստ թրասթ մենեջմենթ»-ը մտադիր է Հայաստանի Հանրապետությունում զարգացնել ավանդական փոստային ծառայությունները, ներդնել ավելի ժամանակակից սուրհանդակային, ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ` «ՀայՓոստ»-ը դարձնելով ազգային առաջատար փոստային օպերատոր տարածաշրջանում: 

«Հայփոստ» ՓԲԸ
«Հայփոստ թրասթ մենեջմենթ» Բ.Վ. 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter