HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ կառավարությունն աջակցում է Երևանի նախադպրոցական հաստատություններում վերանորոգման ծրագրերին

Այսօր մարդասիրական աջակցության ծրագրերի տնօրեն, Եվրասիայի տարածաշրջան, ԱՄՆ պետդեպարտամենտից Ջերալդ Օբերնդորֆերը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Գևորգ Ղազարյանը և այլ պաշտոնյաներ և հյուրեր մասնակցեցին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 153 և 151 նախադպրոցական կրթական հաստատություններում Միջազգային օգնություն և զարգացում /IRD/ կազմակերպության կողմից խոհանոցների վերանորոգման ծրագրի ավարտը նշանավորող միջոցառմանը։

Այդ հաստատությունները կառուցվել են վաթսունականներին: IRD-ն իրականացրել է այս երկու վերանորոգման ծրագրերը, յուրաքանչյուրը 15 հազար դոլար արժողությամբ, ԱՄՆ պետդեպարտամենտի աջակցությամբ։ Թիվ 151 նախակրթարանում ծրագրի իրականացումը համընկավ քաղաքապետարանի կողմից նախակրթարանի ընդհանուր վերանորոգման հետ, իսկ թիվ 153 նախակրթարանի վերանորոգված խոհանոցին թաղապետարանը տրամադրեց 2 սալօջախ: Վերանորոգման ծրագիրն անդրադարձել է կարևոր հիմնախնդրին և բարելավել երեխաների սննդային հիգիենայի պայմանները: IRD-ն տրամադրել է նաև վերմակներ և սպորտային կոշիկներ: Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը:

Մեկնաբանություններ (1)

ԳԱԳԻԿ
ԳԼԽԱՎՈՐԸ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ ՉԻՄԱՆԱ ԹԵ ՉԷ ԴԵՄ ԿԼԻՆԻ ԷՍ ԾՐԱԳՐԻՆ,,)))

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter