HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն աջակցում է գործընկեր բանկերին` խթանելու ՓՄՁ ֆինանսավորումը

ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» ծրագիրը  ս.թ. հոկտեմբերի 24-ին կազմակերպել էր «Նոր հնարավորություններ փոքր բիզնեսի ֆինանսավորման համար» խորագրով միջոցառումը:

Միջոցառմանը ներկա էին ծրագրի գործընկեր ֆինանսական հաստատությունները (Արարատբանկ, Յունիբանկ, Հայբիզնեսբանկ, Գուդ Կրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպություն), ինչպես նաև ՀՀ կառավարության և Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:  Մասնակիցները քննարկեցին մի շարք հարցեր, այդ թվում` փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսական հասանելիության բարձրացման նպատակով ֆինանսական ոլորտի ներուժի հզորացումը, հաճախորդների ֆինանսական իրազեկման բարձրացումը, ինչպես նաև մոտ ապագայում փոքր և միջին ձեռնարկությունների կողմից ինովացիոն վարկային պրոդուկտներից օգտվելու նոր հնարավորությունները: 

ԱՄՆ ՄԶԳ/Հայաստան առաքելության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Քոնան Փեյսենը և ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը ելույթ ունեցան` շեշտելով ՓՄՁ-ներին տրամադրվող աջակցության կարևորությունը Հայաստանում նորարարության և տնտեսական զարգացման խթանման գործում:

Միջոցառման վերջում գործընկեր ֆինանսական հաստատությունների շուրջ 60 վարկային մասնագետներին և վերլուծաբաններին հանձնվեցին վկայագրեր «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի կողմից կազմակերպված «Ֆինանսական վերլուծություն» թեմայով դասընթացը հաջող ավարտելու կապակցությամբ:   

2011թ.-ին մեկնարկից ի վեր, «Ի-Դի-Էմ-Սի» ծրագիրը տրամադրում է տեխնիկական աջակցություն գործընկեր ֆինանսական հաստատություններին` ծրագրի թիրախային ոլորտներում գործունեություն ծավալող ՓՄՁ-ներին տրամադրվող վարկային ծառայությունների բարելավման և առկա բացերի հաղթահարման նպատակով, այդ թվում` նոր ֆինանասական պրոդուկտների մշակումը, ռիսկերի կառավարումը, հաճախորդների իրազեկումը և վարկային վերլուծության գործընթացի արդյունավետության բարձրացումը: 

Մեկնաբանություններ (1)

.Աննա Նազարյան
Աջակցում մանր բիզնեսի զարգացմանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter