HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պատգամավորը կապրի 35 հազար դրամով, քանի որ չի ծխում, չի խմում և խաշած բրինձ է ուտում

Այսօր խորհրդարանն ընդունեց «ՀՀ նվազագույն ամսեկան աշխատավարձի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նշենք, որ նախագծով նվազագույն աշխատավարձը հունվարի 1-ից բարձրանալու է 2500 դրամով` 32.500 դրամից դառնալով 35.000 դրամ: 

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանից հետաքրքրվեցինք` արդյոք գոհ է օրենքի փոփոխություններից: 

Որեւէ մեկը չասաց, որ նախագիծը գոհացնող է, բայց այսօրվա ֆինանսական, տնտեսական հնարավորություններն իսկապես այդքան հնարավորություն են տալիս բարձրացնելու եւ պետք է ընդունենք, որ այս պահին դա մեր հնարավորությունների սահմանն է եւ հաջորդ տարիներին բարձրացվելու է, ընդ որում` 2014-ին արմատական բարձրացում է լինելու: 

Բարձրացված նվազագույն աշխատավարձը չի համապատասխանում նվազագույն սպառողական զամբյուղին, բայցի այդ, պատգամավորները հնչեցրին, որ երկրում «խայտառակ գնաճ» է: Դուք այս առումով մտահոգվա՞ծ չեք: 

Չեմ համարում, որ 35.000 դրամով հնարավոր է մարդու հոգսերը հոգալ, բայց պետք է ընդունենք, դուք էլ պետք է ընդունեք, որ 35.000 դրամ ստացողներն ընդամենը մի քանի տոկոս են կազմում: 

Հատկապես գյուղապետարանների շարքային աշխատակիցները հենց նվազագույն աշխատավարձ են ստանում: 

Հանրապետական խմբակցության մեր ընկերներից մեկն առաջարկեց, որ հնարավորություն ստեղծվի եւ նրանց աշխատավարձերն էլ բարձրացվի: Մտածում եմ, որ հատկապես սահմանամերձ եւ հեռավոր գյուղերում պետք է հնարավորություն ստեղծել, որ նրանք ոչ թե նվազագույն աշխատավարձ ստանան, այլ հնարավորինս բարձր: Ստրատեգիական առումով մեզ համար կարեւոր է, որ գյուղացին մնա գյուղում, իր հողի վրա, իր հողն ու երկիրը շենացնի: 

Պարոն Մինասյան, դուք կարո՞ղ եք 35.000 դրամով մեկ ամիս ապրել: 

Շատ դժվար է, բայց եթե ստիպված լինեմ, կփորձեմ ապրել: Իմը մի քիչ ուրիշ է. չեմ խմում, չեմ ծխում, պրակտիկորեն մսեղեն չեմ օգտագործում: Որպեսզի խոլեստերինս չբարձրանա, առանց յուղի բրինձ եմ խաշում ուտում: 

Այսինքն` բնակչությունն էլ բրինձ խաշի ուտի՞: 

Չեմ ասում, որ դա նորմալ է, իմ հետ մի համեմատեք, որովհետեւ իմը մի քիչ ուրիշ է, եւ եզակի մարդիկ են, որ այդպես են սնվում: Սիրելի բարեկամ, ես ասե՞լ եմ, որ դա բավարար է, չեմ էլ կարող ասել նման բան: 

Հայտարարում եք, որ տնտեսական աճ ունենք, բայց դրա հետ զուգահեռ շատ չնչին է բարձրանում քաղաքացիների սոցիալական վիճակը բարելավող հատկացումները, ինչու՞: 

7.1 տոկոսով ՀՆԱ-ն աճել է, ինձ թվում է սոցիալական բաղադրիչը կդառնա քննարկման առարկա եւ առաջնային առարկա: Դուք գիտեք, որ տնտեսական, սոցիալական ծանր պայմաններում 2008-ից սկսած Հայաստանում ամեն ինչ արվեց, որպեսզի սոցիալական ծրագրերը չձախողվեն: Կարելի էր երկու ճանապարհով գնալ, ինչպես անում էին եվրոպական շատ երկներ` Հունաստանը եւ այլն, բայց մենք գնացինք այլ ճանապարհով, եւ այն սոցիալական ծրագրերը, որ կային, դրանք իրականացվեցին:  Հիմա, փառք Աստծո, տնտեսության զարգացման հնարավորություն ստեղծվեց եւ մենք ունենք 7.1 տոկոս աճ, մեր պարտքերը լրիվ նորմալ են, ռիսկային գոտում չենք եւ կայուն տնտեսության իրավիճակի ենք գալիս: Հիմա ժամանակն է եւ համոզված եմ ղեկավարությունը գնալու է այդ ճանապարհով եւ սոցիալական խնդիրները դարձնելու է առաջնահերթ: 

Բայց դրա հետ զուգահեռ գնաճն էլ է խորանում, եւ համաչափության խնդիր է առաջանում: 

Գնաճ ամբողջ աշխարհում կա եւ երբ ասում եմ, որ պետք է ավելացվի, պետք է հասնենք նրան, որ սոցիալական հատկացումները գնաճից առաջ պիտի լինեն եւ մարդկանց սոցիալական վիճակը բարելավվի: 

Կարծում եք` Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարությունը ի վիճակի" է հասնել դրան: 

Համոզված եմ, որ այն խնդիրները, որ երկրի նախագահը դրել է կառավարության առջեւ կիրականացվեն:

Մեկնաբանություններ (10)

ԴՈՒԶԸ ԽՈՍԱՑՈՂ ՄԱՐԴ
ԱՐԱ RIBOK ԵՍ ԻՆՉ ԵՍ ՉԱՓԵՐԻՏ ՄԵՋ ՔԵԶ ՊԱՀԻ, ԹԵ ՉԵ ԿՎԻՐԱՎՈՐԵՄ ՄԻՆՉև ՀՈԳՈՒՏ ԽՈՐՔԸ: ԿԱՄ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՁԵՐ ԻՆՉ ԳՈՐԾՆ Ա ԻՐԱ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ, ԱՅ ԲՈՄԺԻ ԹՈՒԼԱ
Николай
Смотря с чем сравнивать?В России минимальный размер зарплаты 4610 руб.,на руки после уплаты подоходного налога получается 4005 рублей,что в 1,5 раза меньше прожиточного минимума!?
ԴԱՎԻԴ
Լավ, համարենք ինտերնետին չես վճարում, լույսին, ջրին, գազին չես վճարում, հեռախոս չես լիցքավորում, շոր ու կոշիկ չես առնում, մեռնողին մի ծաղիկ չես առնելու, բայց միթե* բրնձից բացի զուգարանի թուղթ էլ չես առնում;
Գայա
Հարգելի պատգամավոր, որ 35 000 դրամով կարող էիք ապրել, այդ դեպքում ինչու եք դարձել պատգամավոր:
Gohar
Տա աստված էդ բրինձի հույսին մնաք բոլորդ...
nan
@nker patgamavor , vor amboxj @ntaniqovel brinc uteq meka chi heriqelu et 35 000 dram@, inch klini dael mi kereq ,beran merannel teverov ksrbeq
ՀՀ քաղաքացի
ՃԻՇՏ ՈՐՈՇՈՒՄ Է,,,ԵԹԵ ՄԱՐԴԸ ԱՌԱՆՑ ՍՆՈՒՆԴ ԿԱՐՈՂ Է ԱՊՐԵԼ 40 ՕՐ ԱՊԱ 35000 դրամը ԼՐԻՎ ԲԱՎԱԿԱՆ Է,,,ՎԵՐՋԻՆ ՀԱՇՎՈՎ ԵԹԵ ՇՈՒՐՋՊԱՐՈՎ ՉՄՏԱՆՔ ԳԻՆԵՍԻ ԳՐՔԻ ՄԵՋ ԳՈՆԵ ԷՍ ԱՊՐԵԼԱԿԵՐՊՈՎ ԱԶԳՈՎԻ ՌԵԿՈՐԴ ՍԱՀՄԱՆԵՆՔ
Դարդ-անելի
Պարոն պատգամավոր, Ձեզ հիգիենայի, խնամքի պարագաներ պետք չեն գալիս, արդյոք, իսկ, գոնե, հառազատներին հյուրընկալում եք, տրանսպորտային ծախսեր էլ հավանաբար չեք անում, իսկ կոմունալ ծախսերը ում հաշվին պետք է արվի։ Նորին տնտեսագետ վարչապետն էլ եթե ամենաքիչը ընտանիքի անդամների 2-ից մեկին կրճատի, հաշվի առեք, որ 2500 դրամով պետք է պահեք թեկուզ՝ Ձեր կնոջը։ Կուշտի համար լրիվ անըմբռնելի են թե ինչ բան է սոված քնել ու վեր կենալը, օճառ ու ջուր չունենալ լվացք անելու, ատամի մածուկ՝ ատամները լվանալու, գազ ու էլեկտրաէներգիա՝ մի կում ջուր եռացնելու... որ մեկը պետք է թվարկվի։ Տնտեսագիտական իմացությունը անհրա;եշտ է բոլոր բնագավառներում, սկսած ընտանիքի, ավարտած երկրի կառավարումով։ Պետությունը կարիքն ունի տնտեսագետների և ոչ թե մասնավոր Բուհ-երն ավարտած կամ էլ կեղծված դիպլոմ- կոչումներով իրավաբանների, հռետորների, այսպես ասած՝ '' զանգ կախողներ''-ի
Գոհար
Երկար մտածեցի այդ 35000 դրամի մասին, մեջս դատարկություն զգացի, որևէ կարծիք արտահայտելու համար, մեր հարուստ հայոց լեզուն անկարող գտնվեց հոգուս վրդովմունքը , զայրույթը,անկարող լինելու ազգիս ցավը արտահայտելու համար...ուր է ձեր խիղճը, եղել է արդյոք? ոնց եք ապրելու այդ խղճով? մեծարգո որոշում կայացնողներ....Վայ ԱԶԳԻՍՍՍՍՍ...
RIBOK
Դժվար է հավատալ որ էդ յուղոտ բոխախդ 35000 դրամով ապրելով է առաջացել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter