Սիբիրյան խոց ախտորոշմամբ հոսպիտալացված է 9 հիվանդ. նրանց վիճակը բավարար է
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ իրենց կողմից Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում շարունակվում են բակային համայցերը, լաբորատոր հետազոտություններն ու կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները' կապված բնակչության շրջանում արձանագրված սիբիրյան խոցի դեպքերի հետ:
Իրականացված միջոցառումների արդյունքում նոր դեպքեր չեն հայտնաբերվել:
2012 թվականի հոկտեմբերի 25-ի դրությամբ սիբիրյան խոց ախտորոշմամբ հոսպիտալացված է 9 հիվանդ: Բոլոր հիվանդների վիճակը բավարար է: Ունեն առողջացման դրական տեղաշարժ: Համաճարակային իրավիճակը վերահսկելի է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել