HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». եթե չսատարի, իր համար վատ կլինի

Իշխանական կուլիսներում լուրեր են շրջանառվում Գագիկ Ծառուկյանի եւ իր «կնքահայր» Ռոբերտ Քոչարյանի հարաբերությունների վատթարացման վերաբերյալ: Ըստ դրանց, Քոչարյանն  ու Ծառուկյանը կոշտ զրույց են ունեցել նախագահական ընտրություններին ԲՀԿ-ի դիրքորոշման շուրջ, Քոչարյանը պահանջել է սատարել Վարդան Օսկանյանի թեկնածությունը:

Մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանին սատարելու պահանջն է դրված: Երկու քարի արանքում հայտնված Ծառուկյանը դեռ որոշում չի կայացրել: Որոշումը պարտադրելու համար գործի է անցել քարոզչամեքենան: Մի կողմից՝ իշխանական քարոզչամիջոցներն են փորձում հասկացնել, որ եթե չսատարի, իր համար վատ կլինի:

Մյուս կողմից՝ փորձում են հրապարակումներով կանխել Սերժ Սարգսյանին սատարելու տրամադրությունները: Ըստ լուրերի, չի բացառվում, որ առաջիկայում «ուտեչկաների» տեսքով հիշեցումներ արվեն ինչ-ինչ հարցերում Ծառուկյանի դերակատարման վերաբերյալ:

Թերեւս սա է պատճառը, որ կամաց տարանջատվում են ԲՀԿ-ական ու քոչարյանական քարոզչամիջոցները, ինչն էլ ստիպում է ԲՀԿ-ին ձեռնամուխ լինել լրատվական նոր ռեսուրսների ստեղծմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter