HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Եվ այդ փոխվարչապետը կլինի Ծառուկյանը

Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան բանակցություններն ավարտին են մոտենում: Մնացել է ընդամենը մի քանի վերջնական շտրիխ համաձայնեցնել: «ՀԺ»-ին հայտնի է դարձել, որ ԲՀԿ նախագահը համաձայնել է ստանձնել փոխվարչապետի պաշտոնը` լայն լիազորություններով:

Ըստ իշխանական աղբյուրների` ԲՀԿ-ին է տրվելու նաեւ 3 նախարարություն, 3 մարզ, բոլոր նախարարությունների ԾԻԳ-երը, Ծառուկյանը չի առաջադրվելու, եւ նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն սատարելու է Սերժ Սարգսյանին: Ըստ նույն աղբյուրների` նոյեմբերին կամ ամենաուշը դեկտեմբերի սկզբին նախատեսվում է դրա մասին փաստաթուղթ ստորագրել:

Փոխվարչապետի պաշտոնը Գագիկ Ծաոուկյանը կստանձնի նախագահական ընտրություններից հետո: ԲՀԿ-ն առայժմ հերքում է սույն տեղեկությունները: Թերթի աղբյուրները, սակայն, պնդում են, որ այս պահին համաձայնությունը գրեթե կայացած է, իսկ այս ամենը կյանքի կկոչվի, թե ոչ` ժամանակը ցույց կտա:

Մեկնաբանություններ (1)

Ռուզան
.լավ բան են առակները, ինչ էիք մտածում Ծառուկյանին լուսապսակով պատելուց առաջ եւ ինչ կա զարմանալի, որ սա հենց այսպես էլ լինի, քանի որ բնական ու տրամաբանական էր, որ այսպես էլ պետք է լիներ: Սերժը Ծառուկյանին դեռ կոչնչացնի, բայց այն ժամանակ, որ դրանից ոչ ժողովրդին մի օգուտ լինի, ոչ էլ արդեն ժողովրդի աչքում բարոյական հեղինակությունն անաղարտ պահած կազմակերպություն մնացած լինի:Լեւոն, ոնց կարելի էր խաբվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter