HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». նախաձեռնողական ճամփորդություններ

Բանից պարզվում է՝ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հիմա էլ գտնվում է Գվատեմալայում, որտեղ ուղեւորվել է Մեքսիկայից:

«ՉԻ» - Հայ-գվատեմալական հարաբերությունները մեզ համար հատկապես կարեւորագույն ռազմավարական նշանակություն ունեն, եւ այս առումով Էդվարդ Նալբանդյանի այցը կարելի է նույնիսկ ուշացած համարել: 

Բայց ուրիշ ելք չկա. Հայաստանի իրականացրած նախաձեռնողական արտաքին քաղաքականությունը թույլ չի տալիս ինտենսիվացնել նման կարգի այցելությունների հաճախականությունը: Պրն Նալբանդյանի աշխատանքային գրաֆիկն այնքան հագեցած է, որ հայտնի չէ նույնիսկ՝ կհասցնի՞ մասնակցել Բուրկինաֆասոյում տեղի ունենալիք Կոկոսաբույծների միջազգային ասոցիացիայի (ԿՄԱ) ֆորումին:

Բայց Պոլինեզիա անպայման պետք է մեկնի: Ժամանակն է, որ Հարավխաղաղօվկիանոսյան բապտիստների միավորմանը պատշաճ ներկայացվեն ղարաբաղյան հարցում հայկական կողմի դիրքորոշումները:

Ի դեպ, եթե Էդվարդ Նալբանդյանն այս ուղեւորությունների ժամանակ իր հետ տաներ նաեւ Տիգրան Սարգսյանին, Հայաստանի տնտեսությունը կարգին օգուտներ կստանար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter