«Հայկական ժամանակ». մազաչափ անգամ չենք կասկածում
«Հայկական ժամանակի» թղթակցի այն հարցին, թե ինչպես է ինքը վերաբերվում պատվիրակությունների մակարդակով Կոնգրեսի և իշխանության միջև երկխոսության գաղափարի նկատմամբ ՀՀԿ-ական շրջանակների դրսևորած մերժողական կեցվածքին, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց.
-Որոշումների կայացման (decision making) գործում զրոյական դերակատարություն ունեցող անձանց կարծիքը տվյալ պարագայում որևէ նշանակություն չունի: Հետևաբար, քանի դեռ իր տեսակետը չի արտահայտել Սերժ Սարգսյանը, անիմաստ է այդ մասին որևէ բան ասել: Միայն պետք է նկատի ունենալ, որ երկխոսությունը ոչ այնքան Կոնգրեսին, որքան իշխանությանն է անհրաժեշտ: Երկխոսության չկայացման դեպքում Կոնգրեսը ոչինչ չի կորցնի, այլ գուցեև քաղաքական տեսակետից շահի: Կորցնողը լինելու է առաջին հերթին իշխանությունը, իսկ մեծ հաշվով` մենք բոլորս, այսինքն` երկիրն ու ժողովուրդը: Մենք մեր քայլը կատարել ենք, որի ճշգրտությանը, հակառակ «անկախ վերլուծագանգերի» գնահատականներին, մազաչափ անգամ չենք կասկածում: Մնացյալը ոչ թե մեր, այլ իշխանության գլխացավանքն է: Ուզում են` թող երկխոսեն, չեն ուզում` մեղքը իրենց վիզը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել