HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նորակառույց շենքի վերելակն ընկել է հորը. կա երկու զոհ

Երեկ՝ ժամը 17:22-ին, արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Սասնա Ծռեր 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի վերելակը պոկվել և ընկել է հորանը, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ արձագանքման և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը:

Տեղում պարզվել է, որ նորակառույց շենքի ինքնաշեն բեռնատար վերելակը, որը գրանցված չէ ԱԻՆ ռեեստրում և չի անցել փորձաքննություն, բեռներ իջեցնելու պահին 19-րդ հարկից պոկվել և ընկել է վերելակի հորանը: Կա երկու զոհ և երկու տուժած:

Հրշեջ-փրկարարները հորանից դուրս են բերել տուժածներ` 1969 թ. ծնված Խաչիկ Եփրեմյանին և 1954 թ. ծնված Գևորգ Սաֆարյանին: Վերջիններս տարբեր աստիճանի մարմնական վնասվածքերով տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայրում է գտնվել նաև «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Վ. Հովսեփյանը:

Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը ծանր է:

Դժբախտ պատահարի հետևանքով տեղում մահացել են 1960 թ. ծնված Հուսիկ Օհանյանը և մոտ 50 տարեկան տղամարդ, նախնական տվյալներով` Յուրա անունով: Մնացած տվյալները ճշտվում են:

«Փրկարարները հորանից դուրս են բերել զոհվածների դիերը»,- տեղեկացնում է Արտակարգ ալիք լրատվական կենտրոնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter