HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Պայքար օլիգարխիայի դեմ»

Վերականգնել արտերկրի ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը՝ միացեք դատական գործընթացին

«Պայքար oլիգարխիայի դեմ» ֆեյսբուքյան խումբը պահանջում է վերականգնել ՀՀ քաղաքացու ընտրելու սահմանադրական հիմնարար իրավունքը՝ անկախ նրա բնակության կամ ժամանակավորապես գտնվելու վայրից: Այսօր արտերկրում ապրում կամ ժամանակավորապես գտնվում են մեկ միլիոնից ավել ՀՀ քաղաքացիներ, որոնց զգալի մասը ըստ սահմանադրության ունի ընտրելու իրավունք: Սակայն տվյալ քաղաքացիները փաստացի զրկված են այդ իրավունքից, քանի որ հնարավորություն չունեն ընտրություններին մասնակցելու:

ՀՀ համապատասխան մարմիններից պահանջում ենք վերականգնել արտերկրի ՀՀ քաղաքացիների ընտրություններին մասնակցելու իրավունքը՝ արտերկրում գտնվող ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ծառայությունների միջոցով, ինչպես նախկինում դա արվել է:

Ներկայիս վարչակազմի կողմից արտերկրի քաղաքացիների միտումնավոր ձայնազրկումը հետապնդում է միայն մեկ նպատակ՝ ամեն գնով կեղծել ընտրությունները և կրկին անգամ վերարտադրվել: Մայիսյան ընտրությունների մասնակիցների ուռճացված թվերը վկայում են այն մասին, որ ՀՀ իշխանությունները օգտագործում են արտերկրի ՀՀ քաղաքացիների քվեները կեղծ ձայներ գրանցելու և իրենց հանցագործ օլիգարխիական լուծը վերարտադրելու նպատակով: Արդյունքում մենք ունենք Ազգային Ժողով, որտեղ կեղծիքների և ընտրակաշառքների միջոցով «ընտրված» մեծամասնությունը օգտագործվում է որպես բութ գործիք և հլու հնազանդ կատարում վարչակազմի ցանկությունները:

Առջևում նախագահական ընտրություններ են: Նկատի ունենալով, որ նախկինում հասարակական տարբեր խավերի կողմից հնչեցված, արտերկրի ընտրական իրավունքը վերականգնելու կոչերը արհամարվել են, միանում ենք ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությանը, որի նպատակն է վերականգնել արտերկրի ՀՀ քաղաքացիների ընտրություններին մասնակցելու իրավունքը դատական գործընթացի միջոցով: Այս ուղերձով դիմում ենք արտերկրի բոլոր ՀՀ քաղաքացիներին՝ միանալ առաջարկված գործընթացին և վերականգնել ընտրելու իրենց սահմանադրական իրավունքը, հետևելով դրա համար նախատեսված ուղեցույցին: Նաև կոչ ենք անում բոլոր մտահոգված քաղաքացիներին, հասարակական-քաղաքական կազմակերպություններին և կուսակցություններին նույնպես արձագանքել և միանալ այս կարևոր պահանջին:

Ստորև բերվում է գործընթացին մասնակցելու ուղեցույցը: Մանրամասների համար հարկավոր է կապվել Զարուհի Փոստանջյանի հետ:

Հետադարձ կապ` [email protected], +374 10513440:

«Պայքար օլիգարխիայի դեմ» ֆեյսբուքյան խմբի էջի հղումը:

ՈՒՂԵՑՈՒՅՑ

Հայաստանի Հանրապետության համապետական ընտրությունների ժամանակ (Հայաստանի Հանրապետության Նախագահի և Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի)` քվեարկության օրը, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը վերականգնելու նպատակով դատական գործընթացը կազմակերպելու համար

1. ԴԻՄՈՒՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ (օրինակելի ձևը ձեռք բերել Զարուհի Փոստանջյանից), ՀԻՇԵՑՈՒՄ դիմումն ուղղարկել պատվիրված նամակով

2. ԴԻՄՈՒՄԻ ՆԵՐԱԿԱՅԱՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՄ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու գրանցում-հաշվառումը կատարելու համար:

3. ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՑ դիմումի պատասխանը ստանալուց հետո, և ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՄ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ Հայաստանի Հանարապետության քաղաքցու գրանցում-հաշվառումը հավաստող փաստաթուղթը ստանալուց հետո դատական գործընթացի սկիզբ` անձամբ կամ փաստաբանի միջոցով դատական հայցի կազմում և ներկայացում Հայաստանի Հանրապետության դատարաններում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter