Քննարկվել են հայ-ռուսական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր
Հոկտեմբերի 23-ից 25-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում էր գտնվում Ռուսաստանի Դաշնության ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Վլադիմիր Չիրկինը:
Այցի նպատակն էր Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի ստորաբաժանումների մարտական պատրաստականության ստուգումը և նոր ուսումնական տարվան նախապատրաստվելու համար ռազմակայանի հրամանատարությանն օգնության ցուցաբերումը:
Այցի շրջանակում գեներալ-գնդապետ Վլադիմիր Չիրկինը հանդիպել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ տարածքում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանի գործունեության հետ կապված հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև հայ-ռուսական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության այլ հարցեր: Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել