«Հրապարակ». «ոչ նալին, ոչ մեխին» վիճակ` «Մարտի 1»-ի գործում
Մարտի 1-ի դեպքերի քննությանն առնչված անձինք նեղ շրջանակներում դժգոհում են, թե ժամանակին չթողեցին նորմալ քննություն անենք, ամեն ինչ կոծկեցինք ու սվաղեցինք, իսկ հիմա նախագահի մակարդակով հրահանգում են` բացահայտեք «Մարտի 1»-ը:
Քննիչները տարակուսած են, չգիտեն` ինչպես պահեն իրենց, ինչ անեն: Եվ անգամ շատ հանձնարարություններ պատվով կատարած, «Հոկտեմբերի 27» և այլ հանցագործություններ ցանկացած ձևով ծռած դատախազները չգիտեն, թե ինչպես դուրս գան այդ փակուղուց:
Անգամ եթե էլի որոշ ժամանակ ձգեն ու քննություն կատարելու պատրանք ստեղծեն, ոչ իրենք, ոչ հանձնարարություն տվողները չգիտեն, թե ինչպիսի արդյունք են ակնկալում իրենցից, և այս պարագայում ինչ կարելի է անել: Մանավանդ ներսում բոլորին հայտնի է, թե ինչ է կատարվել, և ովքեր են իրական պատասխանատուները: Այս «ոչ նալին, ոչ մեխին» վիճակը միայն դժգոհության ալիք է բարձրացնում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել