HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». ինքնասպանության փորձ` ոստիկանության բաժնում

Երեկ Իջևանի ոստիկանության բաժնում ինքնասպանության փորձ է կատարել Վահե Սանթրոսյանը, ով նույն օրը` առավոտյան, երեք տարվա ազատազրկման է դատապարտվել` համաձայն ՀՀ Քր. Օր. 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի` գողություն, որը կատարվել է բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով (դատավոր` Ռաֆիկ Մելքոնյան, դատախազ` Անուշ Չիլինգարյան, պաշտպան` Կարինե Գասպարյան):

Ժամը 14:30-ին ոստիկանների ուղեկցությամբ Սանթրոսյանը տեղափոխվել է «Իջևան ԲԿ» ՓԲԸ-ը` որովայնի և մարմնի տարբեր մասերի կտրած վերքերով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter