HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դրամական պարգևներ՝ Երեւանի կանաչապատման ընկերությունների աշխատակիցներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է մայրաքաղաքի 12 վարչական շրջանների կանաչապատման ընկերությունների տնօրենների հետ: Ի դեմս կանաչապատման ընկերությունների տնօրենների՝ շնորհակալություն հայտնելով նրանց բոլոր աշխատակիցներին ամենօրյա նվիրված աշխատանքի համար, Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ քաղաքի հանդեպ ցուցաբերած սրտացավության արդյունքն ակնհայտ է:

Այդ են վկայում շուրջ երեք անգամ ավելացած ծաղկապատման, կանաչապատման ու կանաչ տարածքների խնամքի այս տարվա ծավալները: Քաղաքապետը նաև կարևորել է թիմային համագործակցված աշխատանքը, ինչի արդյունքում միասնական մոտեցմամբ այս տարի կանաչապատվել են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանները:

«Երևանը մեկ համայնք է և մեկ ընտանիքի նման աշխատելով մենք կկարողանանք հասնել շատ ավելի լավ արդյունքների: Այդ մասին է փաստում նաև այս տարվա կատարած աշխատանքը և վստահ եմ, որ այն կլինի շարունակական»,-նշել է քաղաքապետը:

Ներկայացնելով 2013թ. մայրաքաղաքում կանաչապատման ուղղությամբ նախատեսվող առաջնահերթությունները, Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է կանաչապատման բնագավառում նոր մոտեցումներ կիրառելու ուղղությամբ ներկայացնել առաջարկություններ:

Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ավելացման, էկոլոգիական վիճակի բարելավման ու կանաչապատման ոլորտում կայուն զարգացում ապահովելու նպատակով, քաղաքապետը կարևորել է նաև Երևանը անտառաշերտի բուֆերային գոտով շրջապատելու մոտեցումը, ինչպես նաև հնարավոր բոլոր վայրերում նոր անտառ-պուրակների ստեղծումը:

«Եթե արդեն հաջորդ տարվանից մենք համատեղ ուժերով մեկ կամ երկու վարչական շրջաններում նախաձեռնենք անտառ-պուրակների հիմնման աշխատանքները, ապա վստահ եմ, որ մի քանի տարի անց մեր և մեր համաքաղաքացիների ցանկությունը կդառնա իրական և կրկին կունենանք ծառերով հարուստ մայրաքաղաք»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետի որոշմամբ բարեխիղճ աշխատանքի համար մայրաքաղաքի վարչական շրջանների կանաչապատման ընկերությունների տնօրեններն ու աշխատակիցները արժանացել են դրամական պարգևների:

Կանաչապատման ընկերությունների տնօրենները, շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար, քաղաքապետին խոստացել են, որ այսուհետ ևս կաշխատեն մեծ նվիրումով ու եռանդով: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter