
Չեղյալ է համարվել «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի փորձագիտական եզրակացությունը
Բնապահապանության նախարար Արամ Հարությունյանի հրամանով ուժը կորցրած է ճանաչվել (չեղյալ է համարվել) շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության 2012 թվականի օգոստոսի 23-ի թիվ ԲՓ 70 փորձագիտական եզրակացությունը:
Նախարարը ղեկավարվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասով, ՀՀ կառավարության 2003թ. մայիսի 8-ի N 701-Ն որոշման պահաջներով և հիմք է ընդունել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին 2012թ. հոկտեմբերի 24-ին ներկայացված առաջարկությունները:
«Հրամանը սահմանված կարգով ուղարկվել է բոլոր շահագրգիռ կողմերին»,- նշված է բնապահպանության նախարարության կայքէջում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել