HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայլի մահը

 Եվ մեր անվերջ տեղացող հարվածների տակ ամուր
Վերջին անգամ նայեց մեզ և աչքերը փակեց լուռ...
Ալֆրեդ դը Վինյի

Աշնանային ցուրտ, ամպամած օր էր: 

Հարափոփոխ երկնքում մերթ արևն էր խնդում, մերթ` ամպերը տիրում:

Եղեգներում քնած գայլը, սակայն, չէր ջերմանում աշնան խաբուսիկ արևից: Չարագուշակ երազից սրտնեղած` դողում էր և ոտքերը ջղաձգում: Չոր ու դեղնած եղեգների անվերջ սվսվոցը գայլի կուչ եկած մարմինն ավելի հոգնատանջ էր դարձնում և ազդում նյարդերի վրա: Ծուլորեն ու դժգոհ ոտքի կանգնեց, նայեց եղեգների արանքից. աջ ու ահյակ ցրիվ էր եկել ոչխարների հոտը: Հանդարտ առաջացավ, խուսափուկ դուրս եկավ եղեգնուտից և, տեսնելով հոտի գլխին կանգնած մարդու ներկայություն, շրջանցեց նրան ու թեթև քայլերով բարձրացավ գետի հոսանքն ի վեր, որտեղ գարնան վարարումից հետո աճել էին մանր ճյուղեր:

Ոչխարներին հետևող Մոսիկն անմիջապես նկատեց գայլին: Տունը մոտ էր և Մոսիկը ձայնեց փոքր եղբայրներին. Կարիկին` հրացան բերելու, իսկ Սուվարին` ամենագնաց մեքենայով կտրելու գայլի ճամփան: Նա ուզում էր շուրջկալ սարքել: Տենդագին հապճեպությամբ երեք եղբայրները կազմակերպեցին գայլին շուրջկալի մեջ առնելու գործը:    

Գայլը, ձայներից ու որսկան շների իրարանցումից զգաց մոտեցող վտանգը, ճեղքեց մանր ճյուղերի միջով ու դուրս եկավ բաց դաշտ` շտապելով պատսպարան գտնել: Տեսնելով մեքենան, որ կտրում էր իր ճամփան, գայլը շեղվեց, կանգնեց: Չկողմնորոշվելով իրադրության մեջ` անթույլատրելի դադար տվեց: Թաքնվելու հնար չկար: Գայլը շրջվեց և որպես փրկության միակ ելք` աճապարեց նորից դեպի մանր ճյուղերը: Գետի աջ ափի ճյուղերի մեջ թաքնվել էր Մոսիկը, ձախում` Կարիկը: Վերջինս չէր տեսնում գայլի մոտենալը. նրան դա զգուշացրեց ավագ եղբայրը` Մոսիկը, քանզի դաշտի տեսարանը նրա կողմն էր: Գայլը մտավ գետ` մյուս ափն անցնելու: Կարիկի հրացանը որոտաց. ետևի ոտքից վիրավոր գայլը իրեն նետեց հակառակ ափ: Որոտաց Մոսիկի հրացանը: Կրակոցների համազարկի տակ մի պահ արդեն չըմբռնեց` ա՞ջ գնա, թե՞` ձախ: Փորձեց ճեղքել ուղիղ գետի միջով` հոսանքն ի վար և դուրս գալ զարհուրելի աքցանից: Մոսիկի երկփողանին երկրորդ անգամ թնդաց արդեն գայլի գլխին ու ձախ աչքին. նա շուռ եկավ... Աչքերը մշուշվեցին...

*** 

Եվ մշուշված աչքերի մեջ տեսլացավ հանկարծ այն սարսափելի ձմեռը, երբ մայրն իրեն առաջին անգամ տարավ հեռու քարանձավ, ուր իր նման բազմաթիվ սերնդակիցներ կային: Հետո մոր հետ, կողք կողքի, թեթև կտրեցին անցան լայնարձակ տափաստանն ու հասան անտառին: Ինքը բավականին քաղցած էր. մայրն անմիջապես զգաց դա, քայլերը դանդաղեցրեց, առաջ անցավ և հիանալի ցատկով բռնեց նապաստակին: Ինքը նույնպես ցատկեց, բայց զոհը վաղուց շունչը փչել էր: Կուշտ կերավ, նայեց մորը, և զգաց, որ ավելի շատ սիրեց նրան...

Իրիկնանում էր: Նրանք շտապեցին անտառի ավելի խիտ մացառները և իրար փաթաթված` քնեցին: Երբ արթնացավ, մայրը չկար: Երկար որոնեց նրան, ոռնաց աղեկտուր: Բայց… չգտավ:

Ու իր գայլային աղեկտուր ոռնոցը տարածվեց ձմռան սառն առավոտի անսահմանության մեջ և դրա արձագանքից հասկացավ, որ մենակ մնաց արար աշխարհում: Հետո ինչքան թշվառ ու սոված օրեր անցկացրեց, երկրպագեց լուսնին, բայց ոչ ոք չանսաց նրա մենակության կանչին, մինչև որ գարնան կենարար հալոցքը մի քիչ բարելավեց իր վիճակը: Բարձրացավ լեռները, խառնվեց ոհմակներին, ինչքան որս արին, հավասար հոշոտեցին, և երբ կուշտ էին լինում, պառկում էին խորխորատների տաք սալերին կամ գզվռտվում իրար հետ: Ու այդպես քանի ձմեռներ անցկացրեց, քանի անգամ խուսափեց վտանգից, բացի նախորդ ձմեռվանից, երբ ընկերներն հերթով ընկան, իսկ ինքը, ոտքի թեթև վերքը լիզելով, մի գիշերվա մեջ կտրեց անցավ մի ողջ լեռնազանգված` հեռու, հեռու որսորդի աչքից… Բայց ահա քաղցը ստիպեց իջնել բնակավայրին մոտիկ և կեր հայթայթել: Չարագուշակ երազի պատճառով տրամադրություն չունեցավ մինչև լուսածագը հեռանալ, ինչի համար էլ հատուցեց… 

***

Գայլի մուգ կարմիր արյունը տարրալուծվեց աշնանային սառը գետի ջրերին և ինչպես ջրի թեթև ալիք օրորվում էր նրա անշունչ ու գզգզված մարմինը...

Մոսիկը կռացավ, բռնեց անշնչացած գայլի թրջված ոտքից և նրան քարշ տվեց ափ: Ձախ աչքը արյունակալել, դուրս էր ընկել և միայն աջ աչքն էր անվնաս մնացել,  ուր դաջված էր մնացել մոխրագույն հորիզոնների գունատ արտացոլանքը միայն…

Ատոմ Հակոբյան

Մեկնաբանություններ (29)

Arevik
Շատ հանճարեղ էր, հարգելի Ա.Հակոբյան, բայց... մի քիչ կոպիտ: Գեղամա աշխարհում երբ կարդացի ԿԱՊՈՒՅՏ ԼԵՌՆԵՐԻ ԼԵԳԵՆԴԸ էսսեն, հիացմունքս անվերջանալի էր... Գալշոյանը ամբողջությամբ վերընթերցեցի`Ձեր ըմբռնումներով հասկանալու համար:
elen
meeeeghq!!!gaylin nmanecri mer payqarogh amboxin,gaylnel e utel uzum...
tatev
shat geghecik er
Անի Պետրոսյան
Առաջին անգամ եմ այս կայքում մեկնաբանություն անուն... Հարգելի Ատոմ Հակոբյան ես գնեցի Ձեր գիրքը (գրախանութից): Չքնաղ բաներ կան Ձեր ժողովածույում, սիրային գործերը շատ լավն են, նույնիսկ էրոտիկական զեղումներ կան, որ ընդունելի է...Զարմանալի էր Թրքուհին...Նաբոկովից փոխադրությունը հոյակապ է, բայց Անձրևաբույրն արդեն անգիր գիտեն բոլոր ընկերուհիներս (երեք օրվա գիրքը արդեն մաշել են): Անկեղծ բանաստեղծ էք Դուք: Մեզ թվում է, որ շատ հետքրքիր մարդ կլինեք...
Ռուզաննա
Ա.ՀԱԿՈԲՅԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ >>>>>> ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ ԲՈՆԱՊԱՐՏՆ Է...
Tigran
Շնորհակալություն, շատ հետաքրքիր էր…
Ատոմ
Հարգելի Տիգրան, ճիշտն ասած զարմանալի է Ձեր հարցադրումը. միթե չի հասկացվում, որ պատմությունն իրական է, գայլի հիշողությունը, բնականաբար`մտացածին: 2010թ. դեկտեմբերի 18-ի առավոտյան է խփվել գայլը, ճիշտ այնպես, ինչպես նկարագրված է: Մոսիկը-ավագ եղբայրս է-Արարատը, Կարիկը-կրտսեր եղբայրս-Արծրունին, իսկ Սուվարը-Ձեր խոնարհ ծառան: Դրանք պապիս 1915թ. նահատակված ավագ եղբայրների անուներն են:
Ani
ushadrutyuns gravec vorpes amenameknabanvac nyut ev kardaci...chem zxchum, lav stexcagorcutyun er, iski indz aravel gravec lezun..ev patkerneri nkaragrutyun@, vor stipum e @ntercoxin klanvac kardal ev amenakarevorne` zgal...kuzenayi lsel masnagetneri karciq@ stexcagorcutyan veraberyal.../mi tesak londonyan shunch em zgum/
Tigran
Պարոն Հակոբյան, իսկ այս պատմությունը իրական հիմք ունի, թե մտացածին է:
Arevik
Ձեր դիտողությունը տեղին է. Ի վերջո Դուք գրող եք, ես`ընթերցող:
Ատոմ
Ստիխների մի բրոշյուր ունեմ-Սատուրնական արևադարձ – վերնագրով /2007թ./, մի քանիսն էլ թերթերում են ցրված: Հա, նաև հոդվածներ կան-Կրթություն, հիմնականում-Գեղամա աշխարհ- թերթերում... Շնորհակալություն, որ նման ուշադրության եմ արժանացել:
Meri
Hargeli Atom,uzum em canotanal dzer stexcagorcutyunnerin, vortex karox em kardal?? kam ete hnaravora texadreq kayqum
Ատոմ
Որ ասեիք` Երկիր մոլորակում, երևի ավելի կոնկրետ ու հստակ լիներ: Ի դեպ` հանրապետություն տվյալ դեպքում մեծատառով են գրում:
Arevik
Հայստանի հանրապետությունում
Ատոմ Հակոբյան
Հարգելի Արևիկ, կոպիտ ինչ կար, մի զվարթ քառյակ էր ընդամենը: Իսկ Գալշոյանի մասին հոդվածն ինչպես է ընկել Ձեր ձեռքը, Դուք Գեղարքունիքի մարզում եք բնակվում?
Meri..
lav patmvacq e, zarmaca vor hima ayspisi temayov stexcagorcum en ,ev , patkeracreq, eritasardutyan@ bavakanin hetaqrqrec,/@ntercum einq xmbov..che, iroq lavn e/
Ատոմ Հակոբյան
Հարգելի օգտատերեր, կարդալով Ձեր մեկնաբանությունները Գայլի մահի և Կինը շշի մեջ պատումների վերաբերյալ`ինձ մնում է միայն քառյակել. Ինչ-որ մի տեղ գայլին զարկել,- Սպանված սեր են մեծաբանում. Շշի մեջ կին են անարգել,- Խեղճ շան վարքն են մեկնաբանում…
Arevik
Ընդունում եմ, հարգելի Լենա. Այդ սարսուռը, ինչ թաքցնեմ, ես նույնպես զգացի, հատկապես, երբ գայլն ուզում է ակցանից դուրս գալ:
Անահիտ
Հաճույքով ընթերցեցի: Պատկերավոր էր, գրագետ: Շնորհակալություն Ատոմ Հակոբյան:
Arevik
Հարգելի Լենա,Անդրանիկ և Տիգրան`մաթևոսյանական-թումանյանական սարսուռից ու լեզվից քննարկումները պետք է գրականագետներն անեն, կարդացեք ՍՊԱՆՎԱԾ ՍԵՐԸ պատմվածքը. այնտեղ մաթևոսյանական-թումանյանական ոչինչ չկա: Պարզապես նոր մոտեցում և պատկերացումներ է Ատոմը առաջ քաշում:
Tigran
Hamamit chem paron Andraniki het: De vor edpes liner Tumanyani lezun arden 21-rd dari erexayi hamar lriv anhaskanali e: Der chem xosum nororya neynim-poxocayin grvacqneric:
Անդրանիկ Հակօբյան
Պատմվածքը էականորեն կշահի, եթե ավարտվի ,,մինչև լուսածագը հեռանալ,, բառերով: Կխնդրեմ ավելի շատ աշխատել լեզվի վրա: Ասվածը խնդրում եմ ընդունել իբրև բարեկամի հոգածություն: Հորինվածքի առումով՝ շատ հաջողված աշխատանք է: Հաջողություններ եմ ցանկանում:
Բանասեր
Hargeli xmbagrutyun, xosqs ays e
Բանասեր
Ա.Հակոբյանի - պատմվածքի մասին է խոսքը
Բանասեր
Պատկերներն ուժեղ են, գունեղ ու ռեալիստական: Զարմանալի է, որ այսքան փոքր ակնարկի մեջ հեղինակը տեղավորել է այսքան մեծ իմաստ ու նկարագրություն: Եվ կարելի է ասել, որ և այս գրվածքում, և պատմվածքում Ա.Հակոբյանը ոչ թե պանթեիստական համատեքստի մեջ է, այլ համամարդկային խնդիրներ է շոշափում:
Հունան
Էս իրոք գործ էր, լրիվ լացելու բան: Փաստտորեն գելն էլ սիրտ ու հոգի ունի, նւնյիսկ մտածելու կարողություն: Հետքրքիր է, թե հեղինակը որ երկրամասից է:
Gevorg
Shat hetaqrqir patvacq er..
Tigran
Այ այսպես հայերեն թող գրեն, որ հասկանանք: Կարճ ու հասկանալի: Մարդկային լեզվով: Գայլը խորհում է մարդու պես (կամ հակառակը`մարդն է խորհում գայլի պես): Դե ես գիտեի, որ Գառնի ու Աղդամ գրողը երևույթ է: Լրիվ կլասիկա
Aram
Shat ankexc e... dra hamar el`hancharex e stacvel... txur e u mardkayin... ax ayspes veradarnanq tumanyanakan-bakuncyan arjeqnerin. /Kardaci, morac surch@, moraca irakanutyun@/

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter