HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». մի՞թե այսպես է կատարվում ՄԻԵԴ վճիռը

Հայաստանի իշխանության ներկայացուցիչները երեկ ազդարարեցին, որ հունիսի 8-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստում միաձայն որոշում է ընդունվել, որ Հայաստանը կատարել է «Ա1+»-ի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը, և այդ գործընթացը համարվում է փակված:

Սակայն Եվրոպայի խորհրդի կայքէջում «Առավոտին» չհաջողվեց հայտնաբերել նման տեղեկատվություն. նման որոշում առայժմ հրապարակված չէ: Ըստ a1plus.am-ի` նաև «Ա1+»-ը պաշտոնական նամակ կամ հարցում չի ստացել ԵԽ նախարարների կոմիտեից, «Ա1+»-ի փաստաբանները տեղյակ չէին նման որոշումից, ավելին, զարմացել են, քանի որ այս պահին հեռուստաընկերությունը դատական գործընթացում է ՄԻԵԴ-ում:

«Ոչ, պետությունը չի կատարել Եվրոպական դատարանի վճիռը,- ասել է «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանը: Բացի դրանից` մենք ԵԴ նորից նյութեր ենք ուղարկում, որոնք հաստատում են, թե մեր իրավունքը խախտվել է»:

Նա հիշեցրել է, որ ՄԻԵԴ-ը պետությանը պարտավորեցրել էր հաճախությունների թափանցիկ մրցույթ կազմակերպել. «Դա չարվեց, և մենք հիմա այդ հարցով դատական գործընթացում ենք»:

Վճռից հետևում էր նաև, որ պետք է վերականգնվեին «Ա1+»-ի իրավունքները. «Իշխանությունը շատ է վախենում մեր խախտված իրավունքները վերականգնելուց, այսինքն` եթեր վերադարձնելուց, և այդ պահանջը լղոզում է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter