HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ցուցադրվել են ՀՀ ռազմաարդյունաբերական համալիրի արտադրատեսակները

Պաշտպանության նախարարության վարչական համալիրում այսօր տեղի է ունեցել ռազմական արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների կողմից մշակված և թողարկված արտադրատեսակների ցուցահանդես:

Ցուցահանդեսում ներկայացված էին տասնյակ ընկերություններ՝ իրենց արտադրական և փորձնական ցուցանմուշներով, որոշակի զինատեսակներ, զինամթերք, ղեկավարման համակարգեր և ծրագրային ապահովման նախագծեր, ինչպես նաև հանդերձանքի և պահեստամասերի լայն տեսականի: 

«Ռազմարդյունաբերության ոլորտում հայկական ձեռնարկությունների ձեռքբերումներն օր օրի ավելանում են, իսկ համագործակցության աշխարհագրությունը՝ ընդլայվում»,- հաղորդում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter