HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքաշինության նախարարությունն էլ հիշեց

Խանջյան 20 հասցեում կառուցվող շենքի փլուզման առնչությամբ, ՀՀ  քաղաքաշինության նախարարությունը տեղեկացնում է, որ կառուցապատող «Մանկական զվարճալիքների կենտրոն» ՍՊԸ-ի նկատմամբ, ստուգումների իրականացման խոչընդոտման փաստով, այս տարվա հուլիսին քաղաքաշինական պետական տեսչությունը կազմել է ակտ: 

Ստուգումները խոչընդոտելու վերաբերյալ կազմված ակտի հիման վրա, օգոստոսին, քաղաքաշինական պետական տեսչության պետի  համապատասխան որոշմամբ, «Մանկական զվարճալիքների կենտրոն» ՍՊԸ-ի տնօրեն Հ. Հակոբյանի նկատմամբ նշանակվել է տուգանք, նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով, որը կառուցապատողը վճարել է:

Մասնավորապես,  տվյալ ընկերությունը չի ներկայացրել ստուգումներին առնչվող համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերը: Տեսչությունը, այդ իրավիճակը հաշվի առնելով, դիմել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչություն: Համատեղ ուժերով նույն օրը դադարեցվել են օբյեկտի շինարարական աշխատանքները:

Քաղաքաշինության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter