«Հրապարակ». Աղվան Հովսեփյանի փորձաքարը
Վերին իշխանության էշելոններում հասկանում են, որ Վարդան Օսկանյանի գործը «դատական հեռանկար չունի»: Անշուշտ, այս գործի հիմքում բոլորովին այլ նպատակ է դրված, քան Օսկանյանին պատժելն է կամ արդարությունը վերականգնելը: Այդ նպատակը քաղաքական է: Բայց ըստ ամենայնի այս գործի հիմքում նաեւ այլ նպատակ է դրված՝ Աղվան Հովսեփյանի, որպես գլխավոր դատախազի, վարկաբեկումը:
Իշխանական կաբինետներում երբ այս գործի մանրամասները քննարկելիս առարկություններ են հնչել, թե գործը սպիտակ թելերով է կարված, եւ այն չեն կարողանալու տրամաբանական ավարտին հասցնել, ամենաբարձր մակարդակներից ասվել է, որ դա Գառնիկիչի հոգսն է՝ չի կարողանա հասցնել ավարտին, կապացուցի իր մասնագիտական անպիտանությունը եւ կհեշտացնի իրենից ազատվելու գործընթացը:
Կստացվի, որ մի քայլով երկու նպատակի կհասնեն՝ մի թեթեւ կզգաստացնեն իրենց քաղաքական հակառակորդներին եւ հընթացս կազատվեն անվստահելի դատախազից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել