HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». «Արմավիայի» բախտը թողել են եվրոպացիների կամքին

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների տեղեկացմամբ՝ ԵՄ անդամ երկրները Հայաստանին նախազգուշացրել են, որ մտադիր են այլեւս չսպասարկել հայկական, մասնավորապես «Արմավիա» ավիաընկերության չվերթերը: Իսկ պատճառն այն է, որ հայկական չվերթերը չեն համապատասխանում անվտանգության չափանիշներին, բացի այդ՝ դրանք պարբերաբար խափանվում են:

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ հայկական քաղավիացիայի գլխավոր  վարչությունը ժամանակ է խնդրել՝ անվտանգության հետ կապված թերությունները շտկելու համար, իսկ «Արմավիայի» բախտը թողել են եվրոպացիների կամքին: Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Նելլի Չերչինյանը, սակայն, մեզ հետ զրույցում հերքեց այս լուրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter